ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոսել է ռուսերենը Արցախում երկրորդ պետական լեզու հռչակելու հարցի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը խոսել է ռուսերենը Արցախում երկրորդ պետական լեզու հռչակելու հարցի մասին




ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Արցախում ռուսերենը ​​երկրորդ պետական լեզու դարձնելու հարցին:

«Ռուսերենը օգտագործվում է Ղարաբաղում, Հայաստանում, Ադրբեջանում և աշխարհի շատ վայրերում: Դրանով խոսվում է այն պատճառով, որ դա հաղորդակցության համար հարմար լեզու է: Մենք ողջունում ենք դա և համարում ենք, որ ռուսերենի տարածումը մեր խնդիրն է: Սա փաստացի մի իրավիճակ է, երբ ռուսերենով խոսում են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Սակայն, ռուսերենը որպես պաշտոնական լեզու սահմանելը ցանկացած երկրի ներքին գործն է, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում »: