Մոդել Անիտա Հարությունյանը դիմում է Կաթողիկոսին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մոդել Անիտա Հարությունյանը դիմում է Կաթողիկոսին




Մոդել Անիտա Հարությունյանը խնդրանքով դիմել է Հայոց Կաթողիկոսին․

ԽՆԴՐԱՆՔ Ամենայն Հայոց Կաթողիկոսին...

Չնայած նրան, որ գրեթե բոլոր պաշտոնյաները գրում են, որ դիմում են այս կամ այն կառույցին՝ գերիներին վերադարձնելու համար, հիմա խոսքս և խնդրանքս ուղղում եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

«Խնդրում եմ ելք գտեք այս ամենից դուրս գալու, մեր գերիներին հետ վերադարձնելու համար: Այս պահին մենք չգիտենք` այլևս ում վստահել ու հավատալ, կորել է հավատը բոլորի հանդեպ: Մեր հերոս տղաները խոշտանգումների , ծաղր ու ծաղրանքի են ենթարկվում, վախի ու սարսափի մթնոլորտում են «ապրում»: Ամբողջ հայ ազգի անունից եմ խնդրում Ձեզ...Մենք պատրաստ ենք անել այն, ինչ հարկավոր է, սակայն մեզ առողջ առաջնորդ է պետք: Հույս ունեմ, որ խոսքս կհասնի Ձեզ. այս պահին ես միայն Ձեզ եմ հավատում,- գրել է նա։