Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին. Հենրիխ Մխիթարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին. Հենրիխ Մխիթարյան




Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանության արդյունքները:

«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»,- ասել է հայ կիսապաշտպանը:

Ավելի վաղ շվեյցարական Ցուրիխ քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվեց J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ: