Վարդենիսի ռեստորաններից մեկում ադրբեջանցի զինվորականներ են ճաշել. Տոնոյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարդենիսի ռեստորաններից մեկում ադրբեջանցի զինվորականներ են ճաշել. Տոնոյան




Այսօր տարբեր աղբյուրներից տեղեկություն ենք ստանում, որ Վարդենիսի ռեստորաններից մեկում քաղաքացիական հագուստով ադրբեջանցի զինվորականներ են ճաշել: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ըստ նրա, նույն աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանցի զինծառայողները գնումներ են կատարում Վարդենիսի խանութներում: «Իհարկե, Ազգային անվտանգության ծառայությունը, իրեն հատուկ ոճով, շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ արժեն մեր պաշտոնական կառույցների հերքումները, եւ հատկապես մեզ համար: Մենք կորցրեցինք Ղարաբաղի 75%-ը»,- ասաց Տոնոյանը: