Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին




ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 մարմին: Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ», - հայտնել է Նիկողոսյանը:

Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: Մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 302 մարմին:

Հետազոտությունները և նույնականացումները շարունակվում են:

Պաշտպանության բանակը, երեկվա դրությամբ, հաղորդել է զոհված 1779 զինծառայողի մասին։