Ռուս խաղաղապահները Ղարաբաղում հրաձգությունից հետո պահանջել են պահպանել հրադադարի ռեժիմը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում հրաձգությունից հետո պահանջել են պահպանել հրադադարի ռեժիմը




Խաղաղապահները Հադրութի շրջանում փոխհրաձգությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հասցրել են հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Հադրութի շրջանում ավտոմատ հրաձգային զենքերից կրակոցներ են գրանցվել: Ուղիղ կապի միջոցով կողմերին անհապաղ հասցվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը»,- ասել է խաղաղապահների ներկայացուցիչը:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ գրանցվել է հրաձգություն: