Ստեփանակերտում արցախցիների պահանջով ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեփանակերտում արցախցիների պահանջով ապամոնտաժվել է Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը




Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար՝ նշելով, որ ապամոնտաժվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների համար տեղադրված տոնածառը։

Ավելի վաղ Դավիթ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Հանդիպում ենք դեկտեմբերի 25-ին, (այսինքն այսօր) ժամը 13:00-ին Vallex Garden Hotel ում: Դեմ եմ Աննա Հակոբյանի կողմից դեկտեմբերի 26 ից 27-ը կազմակերպվելիք ամանորյա մանկական հանդեսին: Դավաճանը իրավունք չունի ոտք դնել իմ վիրավոր՝ մի կտոր մնացած Արցախ:

Մեր մանուկներին առանց ձեր կեղտոտ նվերների էլ ամանոր կպարգևենք:

Արցախի չծախված լրատվականներին էլ հրավիրում ենք լուսաբանելու, ծախվածները մեկ է չեն գալու»։