«70 օր չէինք լսել իր ձայնը, քիչ առաջ խոսեցի». այսօր գտնված 6 զինծառայողից Ռուսլանը դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«70 օր չէինք լսել իր ձայնը, քիչ առաջ խոսեցի». այսօր գտնված 6 զինծառայողից Ռուսլանը դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է


Երեկ գտնված 6 զինծառայողներից մեկը Ռուսլան Թումանյանը, դերասան Վարուժան Մարգարյանի եղբայրն է:

Վարուժանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ իր երջանկությանը չափ չկա: «Մենք 70 օր լուր չունեինք եղբորիցս, 70 օր չէինք լսել իր ձայնը, քիչ առաջ խոսեցի: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- ասաց նա ու հավելեց, որ Ռուսլանն իր զարմիկն է: 

«Այսքան օր անտառներում թաքնված են եղել, բայց իր հետ խոսեցի, դուխը միլիոն էր: Հիմա Ստեփանակերտի հոսպիտալում է: Անհամբեր սպասում ենք, թե երբ են գալու: Հիմա արդեն կարող եմ ասել, որ ինքն իմ մեծ ախպերն է, ոչ թե փոքր»,- ոգևորությամբ ասաց դերասանը:

Նա նշեց, որ Ռոուսլանն ու Արսենը միասին էին ծառայում, հասցրել էին ընկերանալ: «Պատկերցնում եմ, թե հիմա՝ այսքան օր իրար հետ անցկացնելուց հետո, որքան են մտերմացել»,- նկատեց նա;