Պարոն Խաժակյան, եթե ուզում եք, փոքրիկ տաբլետկաներ խմեք, կհանգստանաք․ ավագանու նիստը լարված է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պարոն Խաժակյան, եթե ուզում եք, փոքրիկ տաբլետկաներ խմեք, կհանգստանաք․ ավագանու նիստը լարված է




Երեւանի ավագանու այսօրվա նիստին քաղաքապետ Հայկ Մարությանը 40 րոպե ուշացած եկավ։ Մինչ այդ նրա փոխարեն նիստը վարեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Այս ամենն առաջին հերթին դուր չէր եկել ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներին։ Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով Հայկ Մարությանի ուշացմանը, իր ելույթում ասաց, որ քաղաքապետն իրեն պահում է այնպես, կարծես որեւէ առնչություն չունի Հայաստանում տիրող իարավիճակի հետ եւ որեւէ տեսակետ չի ուզում արտահայտել այս մասով եւ շատ բարձր տրամադրություն ունի, անգամ կատակներ է անում։

«Այս ընթացքում շատ է քննարկվել, թե արդյոք այս իշխանությունները դավաճանական էին: Այսպիսի խայտառակ պարտության համար ստացել են գումար, թե ոչ: Դա ապագայում քննության հարց է: Բոլոր նրանք, որոնք մինչեւ հիմա չեն հայտնել դիրքորոշում, թե ինչ աղետ բերեց այս իշխանությունը, նրանք դավաճանել են հայ ժողովրդի իղձերը, ժողովրդի տված քվեն, դավաճանել են, որովհետեւ իրենց անձանական ամբիցիաները չէին կարող դնել մի կողմ, գնալ արժանապատիվ հաշտության եւ պետությունը տարան կատարյալ ձախողման: Եթե դուք այդ գնահատականը չեք տալիս, դուք կիսում ենք այս ամենի պատասխանատվությունը»,- ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ գնահատական տալու ժամանակն արդեն անցել է եւ «Իմ քայլը» իշխանությունը պետք է հեռանա:

Խաժակյանը նաեւ քննադատեց քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նա հրաժարվել է քաղաքապետարանի աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալ։ «Այդ մարդիկ իրենց եկամուտն ամեն տարի ստացել են, եւ բոլորն են ստացել, եւ միայն նրա համար, որ ձեր հասցեին չասեն, թե Մարությանը նման բան է անում, այդ քայլին գնացիք»,- կարծիք հայտնեց Խաժակյանը։

Ի պատասխան՝ Մարությանն ասաց. «Երեւանցիները շատ լավ գիտակցում են, որ Երեւան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել եք հենց դուք: Ես քաղաքապետարանի աշխատանքը գնահատում եմ շատ բարձր եւ այն արդյունքները, որ մենք ունենք այս երկու տարվա մեջ․․․»:

Դավիթ Խաժակյանը, ընդհատելով քաղաքապետի խոսքը, տեղից բացականչեց. «Ես էլ եմ քաղաքապետարանի աշխտանքը բարձր գնահատում, բայց ձերը գնահատում եմ շատ վատ»:

«Պարոն Խաժակյան, դուք շուկայում չեք գտնվում, ձեզ պահեք հարիր: Հանգստացեք, եթե ուզում եք, փոքրիկ տաբլետկաներ խմեք, կհանգստանաք»,- ասաց քաղաքապետը։

Տաբլետկաներ բառը լսելուց հետո Թեհիմինա Վարդանյանը տեղից բացականչեց՝ «Տաբլետկաներ առաջարկեք ձեր ղեկավարներին»։ Մարությանը խնդրեց անջատել ավագանու ընդդիմադիր երկու անդամների խոսափողները: