Արիաննայի ծննդյան օրն է այսօր: Ես ողջ սրտով հավատում եմ, որ… Լևոն Արոնյանի ընկերուհու հուզիչ գրառումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արիաննայի ծննդյան օրն է այսօր: Ես ողջ սրտով հավատում եմ, որ… Լևոն Արոնյանի ընկերուհու հուզիչ գրառումը




Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 



Այսօր Արիաննայի ծննդյան օրն է:

Սիրելի Արի, Ես շնորհակալ եմ քեզ, որ այսքան տարի երջանկացրել ես Լևոնին ու բոլոր դժվարին պահերին եղել ես իր կողքին: Շնորհակալ եմ, որ եղել ես նրա համար լույս և ապրելու ուժ ես տվել նրան: Կարծում եմ պատահականություն չէր այն, որ ես

էլ հանդիպեցի Լևոնին իր ամենադժվարին պահին: Ես հավատում եմ ճակատագրին, հավատում եմ Աստծո գոյությանը: Ես ողջ սրտով հավատում եմ, որ հենց դու ես ուղարկել ինձ Լևոնին և վստահել նրան ինձ: Խոստանում եմ շարունակել ուժ տալ նրան և դարձնել իրեն ամենաերջանիկ տղամարդը: Կարծում եմ՝ սա հենց այն է, ինչ կարող եմ անել քո հոգու հանգստության համար և այն, ինչ դու ամենաշատը կցանկանայիր: Դու միշտ կմնաս բոլորիս սրտերում:Ննջիր խաղաղությամբ, Սիրով, Անի: