Լրահոս

Մխիթարյանն առաջադրված է «Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում




Ամփոփելով 2020 թվականը՝ «Ռոմայի» մամուլի ծառայությունը անվանակարգեր է սահմանել՝ երկրպագուներին առաջարկելով քվեարկության միջոցով պարզել ուժեղագույնին:

«Լավագույն անհատական ելույթ» անվանակարգում հաղթելուն հավակնում է նաև հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Առաջադրվել է նրա ցուցադրած խաղն Ա սերիայի 7-րդ տուրում «Ջենոայի» դեմ կայացած մրցավեճում (3-1), երբ հայ ֆուտբոլիստը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Հավակնորդների թվում են նաև Էդին Ջեկոն (ելույթը «Սամպդորիայի» դեմ հանդիպմանը), Լեոնարդո Սպինացոլան (ընդդեմ «Պարմայի») ու Ռիկ Կարսդորպը (ընդդեմ «Կալյարիի»):

Հայաստանի հավաքականի ավագն առաջադրվել է նաև 2020 թվականի կտրվածքով «Լավագույն գոլի հեղինակ» ու «Լավագույն գոլային փոխանցման հեղինակ» անվանակարգերում: Հենրիխը հավակնում է ճանաչվել նաև դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 7 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: Մխիթարյանի օգտին քվեարկելու համար կարող եք այցելել այստեղ: