«Հուսանք ու աղոթենք, որ 2021-ին բոլոր գերիներն ու անհետ կորածները կգան իրենց տուն». Մարիամ Ալեքսանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հուսանք ու աղոթենք, որ 2021-ին բոլոր գերիներն ու անհետ կորածները կգան իրենց տուն». Մարիամ Ալեքսանյան




Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տարին ամփոփող գրառում է արել՝ նշելով, որ 2020 թվականն իր համար ամենադաժան տարին էր:

«Ու այս տարվանից ուզում եմ էլ ոչինչ չհիշել: Իմ կյանքի ամենադաժան տարին թող պարզապես հավաքի իրեն ու անհետ չքվի:

Միայն տղերքիս եմ կարոտում: Ու կապ չունի, որ շատերին չեմ ճանաչել, բոլոր տղերքս 2 ամսվա ընթացքում այնքան հարազատ դարձան ինձ, իմ հոգուն: Անսահման շնորհակալ եմ ձեզ: Արտասվում եմ ամեն անգամ ձեզ հիշելիս, ամեն անգամ խոսելիս: Հա՛, ես չեմ կարողանում մոռանալ, չի ստացվում, չեմ էլ ուզում: Դուք մերն եք տղերք:

2020-ից միայն ձեզ ու ձեր մասին հիշողություններն եմ տանում ինձ հետ:

Հուսանք ու աղոթենք, որ 2021-ին բոլոր գերիներն ու անհետ կորածները կգան իրենց տուն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Մարիամի եղբայրը ևս մասնակցել է Արցախի պատերազմին՝ որպես ժամկետային զինծառայող: Ավելի վաղ Մարիամը գրառում էր արել եղբոր մասին՝ նշելով, որ նա կռվել է ամենավտանգավոր տեղերում, իսկ վերջին կետը եղել է Շուշին: