Աստղային ընտանիքներ, որտեղ 2020-ին համալրում է եղել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղային ընտանիքներ, որտեղ 2020-ին համալրում է եղել




2020 թվականը հայտնի ընտանիքներից շատերին երեխա պարգևեց:

Ներկայացնում է այն զույգերին, որոնց ընտանիքներում 2020-ին համալրում է եղել:
Ոմանք առաջին անգամ վայելեցին ծնող դառնալու բերկրանքը, մյուսներն էլ դիմավորեցին իրենց երկրորդ, նույնիսկ երրորդ փոքրիկին:

Տարեսկզբին՝ փետրվարի 2-ին, երկրորդ անգամ մայր դարձավ դիզայներ Դիանա Շատվերյանը: Զույգը կրկին դուստր էր ունեցել: Փոքրիկի համար հետաքրքիր անուն էին ընտրել՝ Լեա: Զույգի ավագ դուստրը՝ Վիվիենը, 7 տարեկան է:



Մարտին լույս աշխարհ եկավ ռեփեր Միշոյի և հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի առաջնեկը: Զույգը որդի ունեցավ: Նշենք, որ Միշոն և Սոնան ամուսնացել են 2015 թվականի հունիսի 20-ին:



Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ու կինը՝ Բեթին, նույնպես ծնողներ դարձան: Նրանց որդին ծնվեց մարտի 4-ին: Ծնողներն իրենց առաջնեկին անվանակոչել էին Հենրիխի հոր՝ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի պատվին:



Մարտի վերջին օրը ծնվեց դերասան Արման Նշանյանի առաջնեկը։ Կինը՝ Վիկան, նրան դուստր էր պարգևել։ Ծնողները փոքրիկին տվել էին Շաքե անունը՝ ի պատիվ Արմանի մայրիկի՝ դերասանույի Շաքե Թուխմանյանի։



Ամռանը՝ հուլիսի 3-ին՝ իր ծննդյան նախօրեին մայրացավ նաև դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա նշել էր, որ որդին իր լավագույն նվերն է: Դիմահարդարը որդուն անվանակոչել էր Գասպար՝ ի պատիվ իր մայրիկի հոր:



Հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին, ծնողներ դարձան երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը: Ծնողներն առաջնեկին տվել էին Ռոբերտ անունը և նախընտրել էին երեխայի քառասունքի օրն օրհնություն ստանալ Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում, որտեղ պսակադրվել էին 2019-ին:



Նույն օրը ծնվեց նաև դերասան Դավիթ Աղաջանյանի և երգչուհի Աննա Դովլաթյանի առաջնեկը: Ծնողներն իրենց դստերը տվել էին Կարինա անունը: Աննան գրառմամբ նշել էր, որ հաճախ է մտածում, թե ինչո՞ւ է դուստրը ծնվել այս բարդ տարում, բայց գիտի պատասխանը՝ ծնվել է, որ ինքն ապրի:



Հուլիսի 14-ին ծնվեց նաև պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի որդին: Սիրունն ու ամուսինը՝ Ռաֆայելը, նախընտրել էին նախապես չիմանալ երեխայի սեռը: Երեխայի քառասունքի օրը ծնողներն օրհնություն էին ստացել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:



Հուլիսի 15-ին էր ծնվել երգիչ Գուրգեն Դաբաղյանի առաջնեկը: Կինը՝ Իննան նրան դուստր էր պարգևել, ում անվանակոչել էին Շուշաննա՝ ի պատիվ Գուրգենի մայրիկի: Զույգը երկար ժամանակ չէր հրապարակում իրենց դստեր լուսանկարները, սակայն օրերս Իննան հրապարակել է դրանք՝ նշելով, որ պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն էր:



Հուլիսի 23-ին լույս աշխարհ եկավ դերասանուհի Քրիստինա Կարապետյանի և ռեժիսոր Կարո Նաղդալյանի երկրորդ որդին: Ծնողները երեխային տվել էին Հովհաննես անունը:



Սեպտեմբերի 25-ին ծնվեց դերասան Գոռ Հակոբյանի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի երրորդ երեխան: Զույգը երրորդ անգամ որդի էր ունեցել: Ծնողները երեխային տվել էին Ռիչարդ անունը:



Նոյեմբերի 5-ին Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը չորրորդ անգամ հայր է դարձել։ Մեդիամագնատի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, հրապարակել է նորածնի լուսանկարը՝ Հայաստանի դրոշով եւ Արցախի գլխավոր խորհրդանիշով:

«5.11.2020 Ջանիբեկյան Արեգ Արթուրի, բարի գալուստ այս խելահեղ աշխարհ։ Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավն ու բարին կլինի։ Բոլորին երջանկության, խաղաղության եւ սեր», - գրել է Էլինան՝ տեղադրելով «No war» («Ոչ պատերազմին») հեշթեգը։



Նոյեմբերի 11-ին՝ պատերազմի ավարտից հետո, լույս աշխարհ եկավ երգչուհի Լիլուի երկրորդ երեխան՝ Մարիան:



Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր դարձավ։ Մարիամը երկրորդ դստերն անվանակոչել էր Մարիա անվամբ: