Էլեն Ազնավուրյանը` Ամանորի գիշերն անակնկալ նշանադրության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էլեն Ազնավուրյանը` Ամանորի գիշերն անակնկալ նշանադրության մասին




Դերասանուհի Էլեն Ազնավուրյանի կյանքում 2021-ը նշանավորվեց առաջին իսկ րոպեներից: Հենց Ամանորի գիշերը նրա ընտրյալը` Բորիս Մկրտչյանը, նրան նշանադրության առաջարկություն արեց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

«Այս Ամանորը որոշել էինք դիմավորել եկեղեցում, պատարագի էինք մասնակցում, իսկ վերջում, երբ դեռ բոլորը ներկա էին` մոտ 300 անձ, Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը մեր անունները հնչեցրեց ու կանչեց իր մոտ: Կարծեցի` ուզում էր օրհնել մեզ, նույնիսկ, երբ հարցրեց` «Պատրա՞ստ ես այս երիտասարդի կինը դառնալ», ես դեռ չէի հասկանում` ինչ էր կատարվում: Պատասխանեցի` «այո», իսկ երբ ընկերս հանեց մատանին, խառնվեցի իրար, ինձ թվաց` ամուսնանում ենք ու ձախ ձեռքս մեկնեցի (ծիծաղում է): Հետո Տեր Զաքարիան նշանադրության արարողություն անցկացրեց:
Նախօրոք ամեն ինչ ծրագրված էր, բոլորը գիտեին, բացի ինձանից: Սա լավագույն տարեսկիզբն էր, որ կարող էր լինել: Մտքովս անգամ չէր անցել, որ հենց այդ օրը նման բան կարող էր պատահել: Գիտեի, որ պիտի խոսեինք, նշանադրության օրը որոշեինք... Բայց նույնիսկ մայրիկս, որ ցանկացած բան ինձ, սովորաբար, նախապես հուշում է, այս անգամ ոչինչ չէր ասել, ընդհանրապես գլխի չէի ընկել:
Նախօրոք ամեն ինչ ծրագրված էր, բոլորը գիտեին, բացի ինձանից: Սա լավագույն տարեսկիզբն էր, որ կարող էր լինել: Մտքովս անգամ չէր անցել, որ հենց այդ օրը նման բան կարող էր պատահել: Գիտեի, որ պիտի խոսեինք, նշանադրության օրը որոշեինք... Բայց նույնիսկ մայրիկս, որ ցանկացած բան ինձ, սովորաբար, նախապես հուշում է, այս անգամ ոչինչ չէր ասել, ընդհանրապես գլխի չէի ընկել»: