Լրահոս

Լյուսի Հայրապետյանը՝ 2020-ից քաղած «դասերի» ու ապագայի մտորումների մասին




«Ամանորին միշտ եզրափակում ենք, ինքներս մեզ հաշիվ տալիս: Այս տարի չկա հաշիվ տալու, որովհետեւ բոլորս ենք կորցրած ու չգտած, բայց պահպանած գոյություն սեփական անձի...ու միայն»,-Instagram-ի իր էջի հրապարակմանը կից գրել է մոդել եւ հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը: Նա նաեւ հավելել է.

«Չգիտենք` ինչ ունենք ի վերջո եւ ինչ կմնա փաստացի, բայց մի բան հաստատ ունենք այս պահին՝ կյանք ու պլաններ՝ ամենամոտ, ամենացանկալի՝ խաղաղություն ու ապագա պլանների իրագործումը խաղաղության մեջ: Սա վստահ եմ՝ բոլորիդ մտքին է...Ուզում եմ իրականանա»:

Մոդելը նաեւ տեղեկացրել է, որ Ամանորի գիշերը վառել է Դադիվանքից բերված մոմերը.

«Ամանորյա գիշերը վառեցի Դադիվանքում մեր կնունքի մոմերը՝ ի հիշատակ մեր տղերքի ու անմեղ զոհերի: Աղոթեցի, որ չկրկնվի ոչ մի ոճրագործություն, որ իսպառ վերանա դավաճանությունն ու ատելությունը, սուտն ու չարությունը... Խնդրեցի Աստծուց, որ այս տարին դարձնի ավելի խելամիտ, բայց խելառ, ավելի սիրով, բայց իսկական, ավելի ուրախ, բայց գողտրիկ, ավելի խոսուն, բայց լուռ... Մի քանի բան, սակայն, առանց «ավելի»-ի.
Թող այս տարին եւ մնացած բոլորը լինեն առողջ, խաղաղ, արժանի ու իսկական ընկերներով շրջապատված, ջերմ երեկոներով ու սիրելիի արթնացնող առավոտներով՝ բոլորիս է սեր պետք...
Թող լինեն աննկարագրելի շատ շրջագայություններ ու խենթ ծանոթություններ, ամենաուժեղ կրակի շուրջ զրույցներն ու ոչ միայն...


Կարճ ասած, ուզում եմ՝ բոլորը լինեն բավարարված ու շնորհակալ... Դա մեծ խնդիր է՝ օրեցօր ավելի անհասանելի թվացող... Ուզում եմ լավ մարդիկ լավ լինեն, վատերին էլ թողնում եմ Աստծո կամքին: Ինձ վատություն անողներին էլ ուզում եմ տանի ինձնից հեռու, որ միտքս ու վայրկյանս չկեղտոտվեն մի պահ անգամ: Ու հա, գողտրիկ մի անկյունում միջիս փոքրիկ աղջնակը շատ է խնդրում, Տեր, այս տարի այնպես արա, որ իմ ու նրա սերն իրար հանդեպ հանդիպեն ու ձուլվեն: Արա այնպես, որ փոխադարձ ասվածը չարժեզրկվի ուղեղումս, որովհետեւ այնքան եմ հոգնել միակողմանի ու անպատասխան ասվածից, չփոխադարձելու մեղքի զգացումից ու համբուրելու/գրկելու ցանկության բացակայությունից... Խելք ու խելամտություն տուր ինձ՝ նկատելու նրան, եւ գիտակցություն՝ գնահատելու ու գրկիցս բաց չթողնելու... չփչացնելու՝ այդքան անտանելի սովորությանս համաձայն:Խղճա ինձ»:

Իր գրառումը Լյուսին եզրափակել է ամանորյա շնորհավորանքով.

«Շնորհավոր բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Խոստանում եմ` չփոխվել եւ մնալ ձեր նույն խենթուկը:

Հ.Գ. Դիմավորեցի ընտանիքիս հետ միանշանակ. Պատերազմը եռակի գնահատել սովորեցրեց: Բայց դե դիմավորելուց հետո «ինձ տանը չսպասեք, մամ. Էսօր քնել չկա»: