Ագնեսա Շահնազարյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և տնօրենի աշխատանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ագնեսա Շահնազարյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և տնօրենի աշխատանքի մասին




Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն 10 տարուց ավելի է՝ նկարահանվում է հեռուստասերիալներում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ներկայիս զբաղվածության, սերիալային ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Նրա խոսքով՝ պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ իր համագործակցությունը տարիների պատմություն ունի, միասին վաղուց են աշխատում, հիմա «Սարի աղջիկ» հեռուստասերիալում հանդես է գալիս որպես և՛ տնօրեն, և՛ դերասանուհի:

«Դեռ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ժամանակ Դիանա Գրիգորյանն ինձ հրավիրեց աշխատելու որպես տնօրեն: «Սարի աղջիկ» հեռուստասերիալը սկսելուց առաջ էլ Դիանան ասաց, որ որպես տնօրեն հանդես գամ: Ինչ վերաբերում է հերոսուհուս, շատ հետաքրքիր կերպար է, նման կերպար երբեք չեմ խաղացել: Նկարահանման առաջին օրերին բարդ էր կերպարիս՝ Լյուբային, գտնելը, բայց գտա նրան: Իմ հերոսուհիները, հիմնականում, զգացմունքային կանայք են, ինքս էլ տեսակով էմոցիոնալ մարդ եմ, թեև յուրաքանչյուր կերպար իր առանձին էմոցիաներն է ունենում: Մեր թիմը շատ մեծ ոգևորությամբ է աշխատում, ինչի համար բոլորին շատ շնորհակալ եմ: «Սարի աղջիկ» հեռուստասերիալի շրջանակներում գնացել ենք Հայաստանի ամենագեղեցիկ վայրեր, նկարահանումներ ենք իրականացրել, որոնց կադրերը նայելով հիմա բերկրանք ենք ապրում: Եղանակային պայմանների պատճառով հիմա նման նկարահանումները քչացել են, երբ օրերը տաքանան, կվերսկսենք»,- ասաց նա:




Ագնեսայի սերիալային առաջին դերը եղել է «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալում՝ ավելի քան 10 տարի առաջ: Նա նկատեց, որ այդ երկար տարիների ընթացքում ոլորտը շատ է փոխվել:

Խոսելով թատրոնի մասին՝ Ագնեսան ասաց, որ թատրոնները նորից չեն աշխատի, քանի որ համաճարակով պայմանավորված կարանտինը երկարաձգվել է: «Թատրոնը բոլորովին այլ աշխարհ է, սարսափելի կարոտել եմ բեմը, ներկայացումները, սա մեր՝ դերասաններիս ամենացավալի կողմն է: Նույնիսկ խաղալու համար անբարենպաստ օրերին միշտ խաղացել եմ, որովհետև բեմը բուժիչ հատկություն ունի: Երբ բեմ ես դուրս գալիս, աշխարհիկ կյանքում ես թողնում քո ապրումները, ներկայացումը սկսվելուց հետո էլ մոռանում ես ամեն ինչի մասին, նույնիսկ կարող ես ջերմել, բայց խաղալ»,- եզրափակեց դերասանուհին:


Նյութի աղբյուրը այստեղ :