Կնոջ խոստովանությունն ու Գարիկ Սեփխանյանի հումորը Գոռ Հակոբյանի 33-ամյակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կնոջ խոստովանությունն ու Գարիկ Սեփխանյանի հումորը Գոռ Հակոբյանի 33-ամյակին




Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանն այսօր դարձել է 33 տարեկան: Նրա տարեդարձը ռոմանտիկ խոստովանությամբ շնորհավորել է կինը, բարեմաղթանքներ են հղել նաեւ ընկերները, գործընկերներն ու երկրպագուները:

Հրուշ Հակոբյանը գրել է, որ միասին են 2004 թվականից.«Առաջին ընկեր, սիրելի, նշանած, ամուսին եւ երեխաներիս հայր… Ուժեղ, լուրջ եւ խելացի տղամարդ, որի կողքին ինձ վստահ եմ զգում: Ապրես, որ կաս, որ իմն ես, որ մերն ես»:



Գոռ Հակոբյանի եւ Հրուշ Մնոյանի որդիները

Գոռի խաղընկերներից Գարիկ Սեփխանյանը նրա տարեդարձը շնորհավորելու հումորային տարբերակ է ընտրել: Ինստագրամի stories բաժնում դերասանը հրապարակել է Գոռ անունով մեկ այլ արտիստի՝ Գոռ Սուջյանի լուսանկարը, նշագրել է իրական հոբելյարին եւ գրել.«Շնորհավոր ծնունդդ, ընկերս»: