Ուշ տարիքում ծննդաբերողները երկար են ապրում. հետազոտություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուշ տարիքում ծննդաբերողները երկար են ապրում. հետազոտություն




Լեյկոցիտների տելոմերների երկարությունը կարող է որոշ կարեւոր տեղեկություններ տալ կնոջ կյանքի տեւողության մասին եւ այն մասին, թե ինչպես է ծննդաբերության պահին կնոջ տարիքն ազդում տելոմերների երկարության եւ ընդհանուր առողջության վրա:

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը, վերջին ծննդաբերության պահին կնոջ տարիքը կապված է տելոմերների երկարության հետ:

Նոր հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են մինչ դաշտանադադարը եւ դաշտանադադարից հետո ավելի քան 1200 կնոջ տվյալներ: Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին ծննդաբերության պահին կնոջ տարիքը դրականորեն կապված է տելոմերների երկարության հետ: Դա նշանակում է, որ կանայք, ովքեր վերջին երեխային ունեցել են ավելի ուշ տարիքում, ամենայն հավանականությամբ, ավելի երկար կապրեն:


Սակայն գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են հավելյալ հետազոտություններ՝ պարզելու համար, թե արդյոք ավելի մեծ տարիքը վերջին ծննդաբերության պահին երկարացնում է տելոմերները, կամ էլ արդյոք դրանց երկարությունը ընդհանուր առողջական վիճակի ցուցիչ է հանդիսանում եւ մատնանշում է ավելի ուշ տարիքում երեխա ունենալու կնոջ ունակությունը: