Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իննա Խոջամիրյանը՝ ԱՄՆ մեկնելու պատճառի և այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասին




Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը 2020-ի վերջին մեկնեց ԱՄՆ, ինչից շատերը ենթադրեցին, թե Իննան մտադրվել է բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Տոներից հետո Իննան արդեն Հայաստանում է և Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է ինչպես ԱՄՆ-ում անցկացրած օրերի, այնպես էլ հետագայում այնտեղ բնակություն հաստատելու քննարկումների մասին:

Այցի բուն նպատակը բացահայտել Իննան չի շտապում, սակայն նկատեց, որ Հայաստանի համար բավականին ծանր այս շրջանում, երբ ինքն էլ ընկճված էր, ճամփորդությունն օգնել է վերականգնել ուժերը:

«Ալտերնատիվ կոնտեքստում սա շունչ քաշելու շանս էր: Վերջին շրջանում ակնհայտ հոգեկան անհավասարակշռություն էր նկատվում մոտս՝ վերջին իրադարձություններից ելնելով,- ասաց նա ու հավելեց, որ ճամփորդությունն իր դրական ազդեցությունն ունեցել է,- Կստեմ, եթե ասեմ՝ չօգնեց: Ինքս տեսել եմ ինչ ապրումների մեջ էր ամերիկահայությունը, շատերի միջոցով Հայաստանում պատերազմի ժամանակ մեծ օգնություն եմ կազմակերպել ու աջակցել: Բայց գիտեք, ժողովրդական ճիշտ խոսք ունենք` հեռվից ամեն բան քաղցր է: Հեռավորության վրա մի ակնթարթ գոնե կարողանում ես պոկվել վատ երազից: Բացի դրանից, ինչ-որ կետում ամեն բան վերածվեց քաղաքական լպիրշ քաշքշուկի, որն ինձ բացարձակ չի հետաքրքրում: Իմ ապրումները մնացին նոյեմբերի 9-ի գիշերվա մեջ»:



Անդրադառնալով ԱՄՆ-ում բնակություն հաստատելու լուրերին՝ Իննան ասաց. «Այդ մտադրությամբ չէի մեկնել հաստատ: Հետադարձիս օրը մեկնելուց արդեն որոշված էր: Ինչ վերաբերում է հետագայի պլաններիս՝ մենք այս վիճակում նույնիսկ չգիտենք վաղը մեզ ինչ է սպասվում... Ես չգիտեմ, դու չգիտես, մեզ նման ժողովուրդն էս պահին անորոշ ապագա ունի»:

Չնայած ամերիկյան և հայկական իրականությունների ծայրահեղ տարբերությանը՝ Իննան ասաց, որ վերադառնալուց հետո ադապտանալու խնդիր չի ունեցել. «Ես վերադարձա նույն կետին, որից մեկնել էի: Ամեն ինչ նույնն է, ինչ մի ամիս առաջ»:



ԱՄՆ-ում էր նաև դերասան Զիրոյանը, ում հետ անձնական հարաբերությունների մասին Իննան չի խոսում: Նրանք համատեղ իրականացնում են «Չինգաչունգ» համացանցային նախագիծը, որի նոր թողարկումը նկարահանել են հենց ԱՄՆ-ում:

«Ամեն մեկս մեր գործերն ունեինք էնտեղ, իհարկե, բայց շատ կարևոր էր փորձնական «Չինգաչունգ» նկարահանել` ծրագիրը հետագայում Հայաստանի շրջանակներից դուրս հանելու բարդությունները, լավ ու վատ կողմերը և այլ նրբությունները հասկանալու համար»,- պարզաբանեց Իննան:

Այս փուլում շատերը փորձում են վերադառնալ աշխատանքի: «Երկուսով» հեռուստասերիալը, որում նկարահանվում են Իննան և Զիրոյանը, այժմ դադարի մեջ է: 


Նյութի աղբյուրը այստեղ :