Սահարայում ձյուն է տեղացել. ՖՈՏՈ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սահարայում ձյուն է տեղացել. ՖՈՏՈ




Աշխարհի ամենաշոգ անապատում՝ Սահարայում, ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է NY Post-ը:

Տարածաշրջանն այս տարի ականատես է մի շարք եղանակային անոմալիաների:

Ձյան շերտը ծածկել է Սաուդյան Արաբիայի այն հատվածները, որտեղ գրանցվել է մինչև 28 աստիճան ջերմաստիճան՝ Ֆարենհայտի սանդղակով (-2.22 Ցելսիուսի սանդղակով), ինչն անսովոր ջերմաստիճան է այս տարածաշրջանի համար:

Նշվում է, որ անապատային թագավորությունում շոգ սեզոնի ընթացքում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 122 աստիճանի (50 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով), բայց այս ամիս ջերմաստիճանը իջել է ռեկորդային 32 աստիճանից էլ ցածր (0 աստիճան՝ Ցելսիուսի սանդղակով):

Բնության այս արտասովոր երևույթից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել լուսանկարիչ Քարիմ Բուչետատան։

Նա լուսանկարել է ձնապատ անապատն Ալժիրի Այն-Սեֆրա քաղաքից ոչ հեռու, իսկ ուղտերին ու ոչխարներին՝ Սաուդյան Արաբիայի հյուսիսարևմտյան Տաբուկ շրջանում։


Նշենք, որ ձյուն է տեղացել նաև Լիբանանում, Սիրիայում և Իրանում։