Մարտ Բաբայանն ամուսնալուծվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարտ Բաբայանն ամուսնալուծվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ




Ռուսաստանաբնակ երգիչ Մարտ Բաբայանը եւ պարուհի, արվեստաբան Էլեն Ամյանը երեք տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են: Երգիչը հրաժեշտի գրառում է կատարել Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով նաեւ 2017 թվականին տեղի ունեցած իրենց նշանադրությունից մի փոքրիկ տեսանյութ։

«Մեր ընտանիքը հիմա դժվար ժամանակներ է ապրում: Ես ու Էլենը համատեղ որոշում ենք կայացրել ամուսնալուծվել: Ես խնդրում եմ ըմբռնումով մոտենալ մեր զգացմունքներին, չմռայլվել, մեզ միմյանց դեմ չհրահրել, անիրական պատմություններ չհորինել, որովհետեւ թե՛ ինձ, եւ թե՛ նրա համար շատ դժվար ու ցավալի էր այդպիսի ոչ դյուրին որոշում կայացնելը:

Միշտ քնքշությամբ ու երախտագիտությամբ կհիշեմ այն ժամանակահատվածը, երբ ծնվեց մեր սերը: Էլենը հրաշալի եւ շատ իմաստուն մարդ է, որն ինձ պարգեւել է այս զգացմունքներն ու իմ գեղեցիկ հրեշտակ-դստերը՝ Մարիելլային։ Ես անչափ շնորհակալ եմ Էլենին՝ հայր դառնալու հնարավորության համար», - գրել է նա:

Երգիչը նշել է՝ կփորձեն այնպես անել, որ իրենց երեխան չզգա ծնողների բաժանությունը;