Նունե Եսայանը ստեղծագործական պլանների և երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նունե Եսայանը ստեղծագործական պլանների և երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին



Starnews.am-ը գրում է.

Այս անգամ Starnews.am-ի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանն է: Երգչուհին մեզ հետ կիսվեց իր ստեղծագործական ընթացքի, քաղաքական հայացքների մասին և ոչ միայն:

-Շնորհակալ ենք հարցազրույց անելու մեր առաջարկը չմերժելու համար: Արդյո՞ք այս պահին դուք գտնվում եք ստեղծագործական դադարի մեջ: Ինչ նորություններ սպասենք Ձեզնից մոտ ապագայում:

-Ես որևէ դադար չեմ տվել: Եթե հետևեք սոցիալական ցանցերի իմ էջերին ու իմ գործունեությանը, դուք հաստատ կտեսենք, որ ես շարունակում եմ երգել ու միշտ երգելու եմ: Բնականաբար, այժմ համերգային ծրագրերով հանդես գալ չեմ կարող՝ հասկանալի պատճառ-ներով, բայց նոր երգեր, տեսահոլովակների պակաս չկան ու չեն լինի:

-Վերջերս տարբեր հայ հայտնիներ արտագաղթում են ու փորձում են բնակություն հաստատել այլ երկրներում, շարունակել իրենց աշխատանքը Հայաստանից դուրս: Արդյո՞ք Ձեր պլանների մեջ մտնում է արտագաղթելը:

-Եթե անկեղծ՝ շատ քիչ հայ հայտիներ եմ ճանաչում, ովքեր արտագաղթել են ու ում արտագաղթից հայկական էստրադան մեծ կորուստներ կունենա: Իհարկե, արտագաղթողներին չեմ մեղադրում. ամեն մեկը ունի իր պատճառը այդ քայլին դիմելու համար, բայց իմ պլաններում չկա արտագաղթելու մասին որևէ հարց: Ես կմնամ ու իմ ուժերի ներածին չափով իմ լուման կներդնեմ մեր երկրի զարգացման գործում:

 
 -Տիկին Եսայան, կխնդրեի Ձեր կարծիքը ասել նաև ներքաղաքական իրավիճակի, պատերազմի և հետպատերազմյան զարգացումների մասին: Մի շարք մշակութային գործիչներ նույնպես այս օրերին փորձում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Կմիանա՞ք նրանց.

-Արցախը կար, կա ու կլինի մեր հայրենիքը, հաղթանակներ դեռ շատ կլինեն: Մեր զինվորը ուժեղ է ու ուժեղ էր, մեր զինվորը հաղթել է, ինչպես միշտ: Հայոց բանակը միշտ անպարտելի է եղել ու կա: Սա համարեք իմ վերջին քաղաքական խոսքերը, որոնք երևի թե գլոբալ քաղաքականության հետ աղերս չունեն: Սա իմ ու յուրաքանչյուր հայի հստակ կարծիքն ու ցանկությունն է: Ինչ վերաբերվում է իմ կոլեգաներին միանալուն, ապա կարող եմ ասել, որ ես իմ բողոքի ձայնը բարձրացնում եմ իմ երգերով, իսկ երբևէ համարեմ, որ իմ ներկայությունը այն վերջին կետն է, որը կարող է ամեն ինչ փոխել, վստահեցնում եմ ձեզ, որ մեկ րոպե չեմ հապաղի:

Նյութի աղբյուրը այստեղ :