Լրահոս

«Ռոման» հաղթեց «Վերոնային», Մխիթարյանը՝ գեղեցիկ գոլի հեղինակ




Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» տանը խաղաց «Վերոնայի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։
20-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մայրաքաղաքային թիմի իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։ Երկու րոպե անց դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկավ 9-րդ անգամ։ Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը։

29-րդ րոպեին իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը հաշիվը դարձրեց 3։0։ Երկրորդ խաղակեսում հյուրերը մեկ գոլ խփեցին, սակայն ավելին անել չկարողացան։

«Ռոման» 40 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Վերոնան» 9-րդն է՝ 30 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռոմա» - «Վերոնա»՝ 3։1 (տեսանյութ)

Ջանլուկա Մանչինի, 20, Հենրիխ Մխիթարյան, 22, Բորխա Մայորալ, 29 - Էբրիմա Կոլի, 62