Հայտարարվել են «Ոսկե գլոբուս 2021»-ի հավակնորդների անունները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտարարվել են «Ոսկե գլոբուս 2021»-ի հավակնորդների անունները




Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան հայտարարել է «Ոսկե գլոբուս» 78-րդ մրցանակաբաշխության հավակնորդների անունները, որի հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։ Առաջադրումների քանակով առաջատարները «Թագ» սերիլան է, «Մանկ» եւ «Քոչվորների երկիրը» ֆիլմերը։

«Ոսկե գլոբուսի» հավակնորդների ցանկը սովորաբար հայտարարվում է դեկտեմբերին, իսկ մրցանակը հանձվում է հունվարի սկզբին կամ կեսին։ Սակայն 2020թ․-ը եւ համավարակն իրենց ուղղումներն են կատարել։ Այս տարի մրցանկաբաշխությունը հետաձգել են մինչեւ փետրվար, իսկ հավակնորդների անունները հրապարակվել են փետրվարի 3-ին։

«Ոսկե գլոբուս» մրցանակին առաջադրված անվանակարգերի քանակով առաջին տեղում են Դեւիդ Ֆինչերի «Մանկ» (6) եւ Ահարոն Սորկինի «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» (5) ֆիմերը, որոնք թողարկվել են Netflix սթրիմիմգային հարթակում։

«Լավագույն դրամատիկ ֆիլմ» կոչման համար կպայքարեն նաեւ Ֆլորիան Զելերի «Հայրը», Քլոի Չժաոյի «Քոչվորների երկիրը» եւ Էմերալդ Ֆենելի «Խոստումնալից աղջիկը» ժապավենները։

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգերում ներկայացվել են Սաշա Բարոն Քոենի «Բորատ 2» կատակերգությունը, Թոմաս Կաիլի «Համիլթոն», Սիայի «Մյուզիք» եւ Ռայան Մերֆիի «Ավարտական երեկոն» մյուզլիքլնեըը, Մաքս Բարբակովի «Պալմ Սփրինգս» ռոմանտիկ կատակերգությունը։

Լուսանկարը՝ Getty Images