Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն այլևս չեն շփվում. ռեփերը հեռացել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթն այլևս չեն շփվում. ռեփերը հեռացել է




Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր, դիզայներ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Քանյե Ուեսթի բաժանության մասին լուրերն ու ասեկոսեները շարունակում են մնալ հեղինակավոր ամսագրերի ու թերթերի ուշադրության կենտրոնում։

Մասնավորապես՝ People ամսագիրը նշում է, որ զույգն այլևս չի շփվում և սկսել է առանձին կյանքով ապրել։

Որպես նրանց ենթադրյալ բաժանման ևս մեկ ապացույց՝ Page Six-ը հայտնում է, որ 43-ամյա Քանյեն Կալաբասասի իր տնից 500 զույգ սպորտային կոշիկներ է վերցրել ու հեռացել է միայնակ ապրելու։

«Ապահարզանի թուղթը պատրաստ է, Քիմը այն դատարան կներկայացնի, երբ պատրաստ կլինի դրան»,- նշել է People-ի աղբյուրը։

Ամսագրի աղբյուրների համաձայն՝ Քիմն իր և Քանյեյի երեխաներին միայնակ մեծացնելու հարցում ոչ մի խնդիր չի տենսում։

Նշենք, որ զույգի բաժանության մասին լուրերը շրջանառվում են արդեն ամիսներ շարունակ։ Նրանք ամուսնացել են 2014-ին՝ Իտալիայում։ Քարդաշյանը և Ուեսթն ունեն 4 երեխա։