Յանա Դանիելյանը համալսարան ընդունվելու և նոր մասնագիտության մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Յանա Դանիելյանը համալսարան ընդունվելու և նոր մասնագիտության մասին. Tert.am Life



Tert.am Life-ը գրում է.

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանի կյանքում նոր փոփոխություն կա․ Յանան որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ պատերազմի սկսվելուց հետո սոցցանցերում որևէ հրապարակում չի արել, որովհետև սոցիալական ցանցերն ազդում են իր հոգեբանության վրա:

«Ուղիղ 15 օր Ֆեյսբուք ընդհանրապես չմտա, այդ ընթացքում հասցրի համալսարան ընդունվել: Հիմա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի բակալավրի 1-ին կուրսի ուսանողուհի եմ, շուտով դասերս կսկսվեն: Դա իմ մանկության երազանքն էր, իսկ երազանքներն իրագործել երբեք ուշ չէ: Այն ժամանակ ծնողներս ինձ չլսեցին և ընդունվեցի Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, բայց ոչ մի օր չաշխատեցի այդ մասնագիտությամբ: Նոր մասնագիտությանս հետ կապված մեծ ծրագրեր ունեմ, բայց դրանց մասին խոսել դեռ չեմ ուզում: Շատ մարդկանց գիտեմ, ովքեր չեն աշխատում իրենց սիրելի մասնագիտությամբ, բայց փորձելու համար երբեք ուշ չէ»,- ասաց նա:

Յանայի խոսքով՝ այս շրջանում նաև զբաղված է «Ի՞նչ եփել այսօր» հաղորդաշարի աշխատանքներով, քանի որ շուտով այն եթերում կլինի նոր ձևաչափով: «Արդեն 6 տարի է՝ նախագծում եմ, մեր գլխավոր խնդիրը հեռուստադիտողի հետ սերտ կապը ստեղծելն է: Մեզ դիտողները չպետք է պատ զգան հաղորդման ու իրենց միջև, պետք է տպավորություն լինի, որ հարազատներ ենք: Այս տարիների ընթացքում հաջողվել է դա ստեղծել, հիմա, երբ ինձ դրսում տեսնում են, մտածում են՝ իրենց տան անդամն եմ: Այդ գիծը շարունակվելու է, պահելու ենք ինտերակտիվությունը, մենք պետք է հնարավորինս մոտ լինենք իրար: Հաշվի առնելով, որ գրեթե ամեն օր երկու անգամ եթերում ենք՝ նորություններ են պետք, որ հեռուստադիտողին չձանձրացնենք»,- նշեց նա:

Յանան նկատեց, որ հաղորդման ընթացքում եղած բաղադրատոմսերն ինտերնետից կամ այլ երկրի խոհանոցից չեն վերցնում, դրանք գրվում են հատուկ հաղորդման համար՝ հաշվի առնելով մարդկանց օրվա ծախսը:



Ըստ հաղորդավարուհու՝ իրենց հեռուստադիտողները միայն կանայք չեն, ունեն նաև տղամարդ հեռուստադիտողներ:

Յանան պատմեց, որ տանը ևս ամեն օր խոհանոցում է լինում․ «Ամուսնուս՝ Սուրենին, խոհանոցում գոհացնելը շատ հեշտ է: Սուրենը պարզ, հայկական, ավանդական ուտեստներ է սիրում: Հազվադեպ եմ յուրահատուկ ուտեստներ պատրաստում, որովհետև դրանք ամուսնուս համար հագեցնող չեն: Նույնն էլ դստերս՝ Ադելի դեպքում է՝ չնայած քիչ է ուտում, նրա դեպքում ավելի բարդ է»:


Նյութի աղբյուրը այստեղ :