Սեքսից առաջ անպայման սա կարդացեք՝ չափազանց կարևոր է այն ձեզ համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սեքսից առաջ անպայման սա կարդացեք՝ չափազանց կարևոր է այն ձեզ համար




Մարդիկ մեծանում են, բայց չեն հրաժարվում խաղերից: Խոսքը ‹‹մեծական›› խաղերի մասին է: Ժամանակի ընթացքում սեքսը գուցե դառնա ձանձրալի, նույնիսկ եթե սերը չի մարել: Իսկ տղամարդու կյանքում սեքսը, թերեւս, ոչ գլխավոր, բայց հիմնական տեղերից մեկն է զբաղեցնում: Տղամարդու համար ոչ միայն կարեւոր է սեքսի քանակը, այլեւ որակը, զանազանությունը, կիրքը, անակնկալները: Խելացի կանայք այս խնդրի լուծումը գտել են. նրանք միեւնույն ‹‹ուտեստը›› մատուցում են տարատեսակ համեմունքներով եւ ջերմաստիճանով:): Ահա այստեղ օգնության է հասնում հարուստ երեւակայությունը, որը կիրառվում է սեքսուալ խաղերում:

Վերադարձեք մանկություն եւ հիշեք ‹‹բժիշկ-բժիշկ›› խաղը: Տղամարդը հանդես է գալիս հիվանդի դերում, կինը՝ բուժքրոջ: Կերպարը ստանալու համար պետք է հագնել սպիտակ խալաթ, երկար զուգագուլպաներ, սպիտակ գլխարկ` կարմիր խաչով, եւ ունենալ բժշկական մի քանի պարագա: Հիվանդին ընդունեք սիրով, լսեք սրտի աշխատանքը, չափեք ճնշումը, ստուգեք որոշ օրգանների աշխատանքը, կամակորության դեպքում սպառնացեք ներարկում կատարել:): Հոգատար մերսումներն ու նրան բուժելու ցանկությունը ցույց կտան հետագա զարգացումները:

Տնօրեն եւ քարտուղարուհի

Սա ամենագրգռիչ խաղերից մեկն է հատկապես տղամարդկանց համար: Խիստ դասական ոճով հագնված տղամարդը գերզբաղված է աշխատանքով, երբ ներս է մտնում քարտուղարուհին` կարճ կիսաշրջազգեստով, թղթապանակը ձեռքին: Տնօրենի մտքով ամեն ինչ կարող է անցնել: Օրինակ, նա կցանկանա քարտուղարուհուն նստեցնել իր գիրկը` նոր պայմանագրի մանրամասները քննարկելու… Երբ զգացմունքներն այլեւս անկառավարելի են դառնում, տնօրենի սեղանին էլ կարելի է իրականացնել ամենը:
Հանցագործ եւ ոստիկան

Այս տարբերակն ընտրելիս պատրաստ եղեք կոպիտ շոյանքներին: Կիսամութ սենյակում հանցագործ տղամարդը նստած է շղթայված ձեռքերով: Ոստիկանը սկսում է նյարդայնացնել նրան եւ կեղտոտ մեկնաբանություններ անել նրա հասցեին, հետո հանդգնորեն նստում է գիրկն ու սկսում շոյանքները` վստահ լինելով, որ անպատիժ է մնալու: Հանցագործն աննկատ վերցնում է բանալին, քանդում շղթան ու ‹‹պատժում›› ոստիկանին:

Նկարիչ եւ բնորդուհի

Ստեղծեք արվեստով լի միջավայր` երաժշտություն, կտավ, ներկեր: Բնորդուհին կիսամերկ է, եւ նրանք զրուցում են: Նկարիչը սկսում է գովերգել բնորդուհու բարեմասնություններն ու առաջարկում հենց մարմնի վրա ստեղծել կտավը: Կինը սիրով համաձայնում է, իսկ նկարիչը վրձնով ներկում նրա մարմնի որոշ հատվածներ, ապա վրձինը փոխարինում մատներով: Զգացմունքային սեքսի շարունակությունը կարող է տեղափոխվել լոգարան:

Դասախոս եւ ուսանողուհի

Սա ամենատարածված դերային խաղերից է, որը կարելի է նաեւ հակառակ տարբերակով խաղալ: Դասախոսը պահանջում է հարցի լիարժեք պատասխան, սակայն ուսանողուհին երկիմաստ պատասխանների է դիմում` բորբոքելով վերջինիս երեւակայությունը: Հատուկ հագուստ չի պահանջվում, սակայն ցուցափայտը, գրատախտակը տեղին կլինեն միջավայր ստեղծելու համար: Բացի այդ, ցուցափայտը կարող է այլ նպատակներով էլ օգտագործվել:):

SPA սրահ

Կիսամութ սենյակ, մոմեր, հոտավետ խեժեր եւ ռոմանտիկ երաժշտություն:
Ձեր ընտրյալը պատրաստ սպասում է մերսողին՝ Ձեզ, իսկ դուք ներս եք մտնում թեթեւ խալաթով ու բացատրում, որ սրահը անակնկալ է պատրաստել հավատարիմ հաճախորդին, եւ մերսումը խելահեղ է լինելու, խոսքը կրծքերով մերսման մասին է, որի տարբերակներն, ի դեպ, կարող եք գտնել համացանցում: Այս խաղը հարմար է հատկապես զգացմունքային մարդկանց: Նախերգանքը պետք է երկար լինի` համբույրներով, շոյանքներով, մերսմամբ, իսկ ավարտին, իհարկե, փառահեղ սեքս:

Տանտեր եւ մաքրուհի

Մաքրուհու կերպար ստանալը հեշտ է ու շատ սեքսուալ: Նա տնային գործերն այնպես զգացմունքային է անում, որ գրավում է տանտիրոջ ուշադրությունը: Բծախնդիր տղամարդը պահանջում է մաքրել նաեւ կահույքի վերին հատվածում դրված ծաղկամանները: Մինչ մաքրուհին գործ կանի, տանտերը կսկսի համբույրներով պատել նրա կիսամերկ ոտքերը: Այս տարբերակը լավ է այնքանով, որ հնարավոր է սեքսով զբաղվել տան յուրաքանչյուր անկյունում:

Խաղի կանոնները. 
Մինչ խաղին անցնելը սցենարի հիմնական կառուցվածքը քննարկեք զուգընկերոջ հետ, մանրամասները թողեք երեւակայությանը. հաճելի անակնկալները նույնպես տեղին են: Շատ կարեւոր են նաեւ հագուստն ու աքսեսուարները: Միշտ պատրաստ եղեք նախաձեռնել կամ արագ արձագանքել սիրելիի նախաձեռնությանը: Օգնեք զուգընկերոջը կերպար մարմնավորելու հարցում, հաղթահարեք բարդույթները: Խաղն արագ մի ավարտեք, վայելեք ընթացքը, որը միշտ հետաքրքիր է, ստեղծագործ ու ազատ եղեք: Դերային խաղերում կարեւոր է չափի զգացողությունը. ցավը պետք է լինի մեղմ, իսկ սերն ու քնքշանքը` շատ: Խաղից հետո կարող եք քննարկել մանրամասները, դա կօգնի հաջորդ անգամ այն ավելի հաճելի դարձնել: 

Հ.Գ. Առաջարկեք խաղերի ձեր տարբերակները մեկնաբանությունների հատվածում:):