Անդրեյ Գուբինը երկար դադարից հետո լուսանկար է հրապարակել, սակայն ոչ ոք չի ուզում հավատալ, որ լուսանկարում նա է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անդրեյ Գուբինը երկար դադարից հետո լուսանկար է հրապարակել, սակայն ոչ ոք չի ուզում հավատալ, որ լուսանկարում նա է


Անդրեյ Գուբինը տոնել է իր 46-ամյակը և այդ կապակցությամբ ինսթագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ընկերների և հարազատների հետ։


Լուսանկարը մեծ աղմուկ է բարձրացրել երկրպագուների շրջանում, քանի որ ոչ ոք չէր ուզում հավատալ, որ լուսանկարում իրենց սիրելի երգիչն է։ Երբեմնի գեղեցիկ և սրտակեր տղամարդուց Գուբինը վերածվել էր իսկական պապիկի։ Բոլորն էլ իհարկե հասկանում են, որ տարիքը ոչ ոքի չի խնայում, բայց այսօր այնքան միջոցներ կան, որոնք մի քանի տարով կարող են երիտասարդացնել ցանկացածին։ Այսօր նույնիսկ նրանից 10 տարի մեծ երգիչներն ավելի թարմ ու խնամված տեսք ունեն, քան Գուբինը։ Թե ինչու է նախկին երգիչը այդքան անփութորեն վերաբերվում իր արտաքինին, դժվար է ասել։ Միայն պարզ է, որ Գուբինը վաղուց արդեն չի ուզում վերադառնալ իր երաժշտական կարիերային և, գուցե դրանով է պայմանավորված, որ իր արտաքինը մատնել է բախտի քմահաճույքին։

Ինչևէ, շնորհակալություն ենք հայտնում նրան իր երգերի համար և մաղթում երկար տարիների կյանք։