«Ինձ այսպիսին դեռ չեն տեսել»․ Անահիտ Կիրակոսյանը՝ Ելենա Արշակյանի հետ առաջին աշխատանքի, նոր թիմի և ապրումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ինձ այսպիսին դեռ չեն տեսել»․ Անահիտ Կիրակոսյանը՝ Ելենա Արշակյանի հետ առաջին աշխատանքի, նոր թիմի և ապրումների մասին




Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով երկար տարիներ հեռուստադիտողներին ներկայանում էր նաև որպես հաղորդավարուհի, այս շրջանում ամբողջությամբ վերադարձել է իր առաջին մասնագիտությանը։ Հեռուստադիտողները նրան այլևս չեն տեսնի «Առավոտը Շանթում» նախագծում, սակայն չեն հասցնի կարոտել, քանի որ Անահիտն ադրբեջանագետ Սառայի կերպարով կներկայանա «Արմենիա TV»–ի նոր՝ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստանովելում։

Նոր աշխատանքի առաջին մանրամասները Անահիտը վստահել է Tert.am Life-ին ու պատմել, որ կերպարը շատ հետաքրքիր է․ հեռուստադիտողներն իրեն նորովի բացահայտելու հնարավորություն կունենան։

«Երկար ժամանակ է՝ որպես հաղորդավարուհի էի հանդես գալիս ու կարոտել էի դերասանական գործունեությանը։ Հիմա ամբողջ ուժերով անցել եմ գործի։ Կերպարս ունի շատ հետաքրքիր բարդ հոգեբանական դրվագներ ու, իսկապես, տարբերվում է իմ նախորդ խաղացած դերերից։ Թատրոնում դրամատիկ դերեր խաղալու փորձ ունեցել եմ, բայց էկրանին ինձ այսպիսին դեռ չեն տեսել․ հեռուստադիտողը կտեսնի այլ Անահիտի։ Սառան ազնիվ մարդ է, ով, ունենալով սեփական ողբերգությունը, փորձում է օգնել հերոսին։ Շատ եմ հավանել ինձ տրված դերը։ Շատ պատասխանատու է այդպիսի կերպար խաղալը»,– ասաց դերասանուհին։