Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հաստատել են տիտղոսից հրաժարվելու իրենց որոշումը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը հաստատել են տիտղոսից հրաժարվելու իրենց որոշումը




Արքայազն Հարին եւ նրա կին՝ Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի հետ զրույցում հաստատել են մեկ տարի առաջ ընդունած որոշումը հրաժարվել «Ձերդ մեծություն» տիտղոսից, հայտնում է Բուքինգհեմյան պալատը։

«Սասեքսի դուքսն ու դքսուհին Ձեր գերազանցություն թագուհուն հաստատել են, որ չեն վերադառնա թագավորական ընտանիքի անդամների պաշտոնական պարտականությունների կատարմանը»,- ասված է հայտարարության մեջ։ Բուքինգհեմյան պալատը հավելել է, որ անկախ այդ հանգամանքից՝ «դուքսն ու դքսուհին շարունակում են մնալ ընտանիքի՝ ջերմորեն սիրված անդամներ»։

2020թ․-ի հունվարին արքայազն Հարին եւ Մեգանը հայտարարել են, որ կհրաժարվեն «Ձերդ մեծություն» տիտղոսից եւ այլեւ չեն ներկայացնի թագուհուն պաշտոնական միջոցառումների ընթացքում։ Որոշում էր կայացվել 12-ամսյա անցումային շրջան սահմանել, երբ Սասեքսի դուքսն ու դքսուհին կգտնվեն Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում։

Լուսանկարը՝ Getty Images