«Եթե ինձ նման դերասանը լիներ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, կունենար շատ բարձր աշխատավարձ». Գարիկ Սեփխանյանը՝ այլ աշխատանք գտնելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եթե ինձ նման դերասանը լիներ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, կունենար շատ բարձր աշխատավարձ». Գարիկ Սեփխանյանը՝ այլ աշխատանք գտնելու մասին



Tert.am Life-ը գրում է.

Դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանի մասնակցությամբ «Դեպի ճամբար 2» նախագիծը շուտով եթերում կլինի: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է ներկայիս զբաղվածության մասին: Նրա խոսքով՝ այս պահին ոչ թե իր մասնագիտությամբ է զբաղվում, այլ բիզնեսով:

«Այնպես ստացվեց, որ վերջին ամիսներին մեր աշխատանքը կանգնեց ու նույնիսկ դեռ ապագա ծրագրեր էլ չկան, միայն կարող եմ ասել, որ մարտից կցուցադրվի «Դեպի ճամբար 2» 24 մասանոց նախագիծը, որը նկարահանել ենք անցած տարի: Հայաստանի պայմաններում պարտադիր է, որ դերասանն ունենա եկամտի այլ աղբյուր: Եթե, օրինակ, ինձ նման դերասանը լիներ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, կունենար շատ բարձր աշխատավարձ ու կողքից այլ բանով զբաղվելու կարիք չէր լինի: Բայց մենք փոքր Հայաստանում ենք ապրում, մեր աշխատավարձերն էլ փոքր են, կողքից եկամուտն անհրաժեշտ է, որպեսզի կարողանաս զբաղվել նաև քո սիրած գործով»,- նկատեց նա:



Ըստ Գարիկի՝ սիրում է և՛ դերասանի և՛ սցենարիստի մասնագիտությունը: «Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, այդ մասնագիտության մեջ մտնում են թե՛ դերասանի, թե՛ սցենարիստի մասնագիտությունները: Կարելի է ասել՝ երկուսն էլ ինձ համար հոգեհարազատ ու հաճելի են: Աշխատանքդ ստացվում է, երբ ինքդ հաճույք ես ստանում: Մտածել եմ նաև ֆիլմում հանդես գալու մասին, ուղղակի դեռ լավ առաջարկներ չեմ ստացել: Եղել են առաջարկներ, որոնք չեմ ընդունել, քանի որ ժամանակս չի բավարարել: Ժամանակին գրաֆիկս շատ խիտ էր, գիշեր-ցերեկ աշխատում էի: Հիմա մտածում եմ նաև լուրջ ֆիլմում նկարահանվելու մասին»,- նշեց նա:


Նյութի աղբյուրը այստեղ :