Լրահոս

Ահա՝ ինչ տեղի կունենա, եթե կիտրոնաջրի մեջ ավելացնեք քրքում




Բոլորը գիտեն, որ առավոտյան կիտրոնաջուր խմելն առողջարար է։Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով և ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ, որ պայքարում է ազատ ռադիկալների դեմ, թունազերծում մարմինն ու կանխում վաղաժամ ծերացումը։

Սակայն քչերը գիտեն, որ եթե կիտրոնաջրի մեջ ավելացնեն քրքում, միայն կմեծացնեն առողջության համար այս հրաշք ըմպելիքի ունեցած օգուտները։

Քրքումի և կիտրոնի համադրումը օրգանիզմի համար կլինի հզոր հակաօքսիդանտ, հակաբորբոքային և հականեխիչ միջոց՝ իր բոլոր օգուտներով։

Քրքումի և կիտրոնի համադրման միջոցով կարելի է մաքրել լյարդը, ինչպես նաև բարձրացնել լեղու արտադրությունը, որը կանխում է փորկապությունն ու օգնում է մարսողությանը։

Այս համադրությունն առաջացնում է նաև հագեցվածության զգացում, որի արդյունքում քիչ կուտեք և նաև կազատվեք ավելորդ կիլոգրամներից։
Կիտրոնի և քրքումի համադրման օգուտները առողջության համար՝

• Խթանում է իմունային համակարգը, մարսողությունը, կանխում է մրսածության և հազի առաջացումը։
• Նպաստում է նիհարելուն և մաքրում է օրգանիզմը վնասակար թույներից։
• Խթանում է լյարդի ֆունկցիան։
• Օգնում է օրգանիզմում ճարպի ճեղքմանն ու կանխում է օրգանիզմում դրա կուտակումը։
• Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։
• Օգնում է ազատվել քրոնիկ փորկապությունից։
• Կանխում է ծերության հետ կապված խնդիրների՝ Ալցհեյմերի և թուլամտության առաջացումը՝ շնորհիվ իր հակաբորբոքային հատկությունների։

Ինչպես պատրաստել կիտրոնով և քրքումով ըմպելիքը՝
• 1/4 թեյի գդալ քրքումի փոշի
• 1 բաժակ գոլ ջուր
• 1 կիտրոնի թարմ քամած հյութ
• 1/8 թեյի գդալ բնական մեղր

Ըստ ցանկության, կարող եք նաև ավելացնել մի պտղունց դարչին։

Պատրաստման եղանակը

Գոլ ջրի մեջ լցնել բոլոր բաղադրիչները, լավ խառնել և անմիջապես խմել, որպեսզի քրքումը չնստի բաժակի տակ։


Նյութի աղբյուրը այստեղ :