«Հին ղեկավարները պետք է իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնեն և փրկեն երկիրը». Արմինե Գրիգորյան. ArmLur.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հին ղեկավարները պետք է իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնեն և փրկեն երկիրը». Արմինե Գրիգորյան. ArmLur.am




ArmLur.am-ը գրում է․ 

Այս մի քանի տարին այնքան վատ է եղել մեր ժողովրդի համար, որ արդեն հերիք է: Այսքան զոհեր, վիրավորներ, այսքան կորուստներ…Սա շատ մեծ արհավիրք էր մեր ազգի համար, դեռ շոկի մեջ ենք, եւ կարծում եմ երկար ժամանակ կպահանջվի դուրս գալու համար:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Արմինե Գրիգորյանը՝ անդրադառնալով պատերազմից հետո երկրում ստեղծաված իրավիճակին:

Արմինե Գրիգորյանը լիահույս է, որ այսքան դժվարություններից ու փորձություններից հետո ժամանակն է, որպեսզի երկրում դրական փոփոխություններ լինեն:



«Պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ամեն մարդ կատարի իր ընտրությունը, բայց ժողովուրդը պետք է լինի տեղեկացված, իմանա, թե ում է իր ձայնը տալիս: Առանց իմանալու ընտրում են, «քաշվում են», հետո դուրս է գալիս ընտրողն է մեղավոր, սխալ ընտրություն է կատարել:

Երկու տարի առաջ ընտրեցինք, տեսանք ինչի հասանք: Իրենք երկիրը վարի են տալիս, դուրս է գալիս՝ քաղաքացիներն են մեղավոր, եւ հույս ունեմ, որ այսքանից հետո ինչ-որ մարդիկ կհայտնվեն, որոնք երկիրը սիրում են, հայրենասեր են, թասիբ ունեն, եւ կկարողանան ոտքի հանել, անկախ նրանից, թե ով կլինի նա»,-նշեց մեր զրուցակիցը:

Հարցին, թե արդյոք Արմինե Գրիգորյանն ունի վարչապետի թիկնածու, ընդգծեց. «Իհարկե ունեմ թեկնածու, բայց չեմ կարող ասել, բոլորը կարող են լինել բացի Նիկոլ Փաշինյանից: Հին ղեկավարները պետք է իրենց անձնական ամբիցիաները մի կողմ դնեն թեկուզ ժամանակավոր գան իշխանության եւ փրկեն երկիրը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում