Իլոնա Մկրտչյանը՝ 18-ամյակի, արտասահման մեկնելու և գլխավոր ցանկության մասին. Showbiz.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իլոնա Մկրտչյանը՝ 18-ամյակի, արտասահման մեկնելու և գլխավոր ցանկության մասին. Showbiz.am



Showbiz.am -ը գրում է.

«Փափուկ խաղալիք» հեռուստասերիալի երիտասարդ դերասանուհի Իլոնա Մկրտչյանը դարձավ 18 տարեկան։

Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհին պատմում է, թե որն է իր գլխավոր երազանքը, ամենաստացված նվերն ու ինչպիսին է ինքն իրեն տեսնում 10 տարի անց։

18-ամյակին շատերն են անհամբերությամբ սպասում՝ կտրուկ փոփոխությունների դիմելու և չափահաս կյանք ոտք դնելու համար։
Իլոնան նույնպես երկար էր սպասում այս օրվան, որովհետև դրա համար ուներ կարևոր պատճառ․«Մեքենա ունենալն իմ փոքրիկ երազանքն է, հենց դրա համար սպասում էի 18 -ամյակիս, որպեսզի վարորդական իրավունք ունենամ»։



«Ես հենց 12-ին՝ մոմը փչելիս երազանք պահեցի, որ խաղաղություն լինի։ Դա այս տարվա իմ գլխավոր երազանքն է»,— ասում է Իլոնան։



Ինչ վերաբերում է նվերներին՝ Իլոնան չունի հատուկ նախընտրած նվերներ, նրա համար այդ հարցում այլ բան է կարևոր․«Ինձ համար ավելի կարևոր է, թե ով է նվիրողը, ոչ թե նվերն ինչ է։ Ամենաստացվածն ինձ համար հարազատների կողմից տրված նվերներն են»։



Իլոնան հայտնում է, որ չնայած ծննդյան մեծ խնջույք չի կազմակերպել, բայց անակնկալներն անպակաս են եղել այսօր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում