«Մարդիկ մտածում են՝ ես նույն հարուստ, միամիտ տղան եմ»․ Բեն Ավետիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մարդիկ մտածում են՝ ես նույն հարուստ, միամիտ տղան եմ»․ Բեն Ավետիսյան



Tert.am Life–ը գրում է.

«Հարս չկա» սիթքոմը դերասան Բեն Ավետիսյանի համար դեբյուտային էր որպես հումորային ժանրի աշխատանք։ Այս օրերին ընթանում են սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները։

Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է սպասվող զարգացումների և նոր ժանրին լիարժեք ադապտանալու մասին։

Ըստ Բենի՝ որպես դերասան միշտ կա նոր էտապներ հաղթահարելու կարիք, սակայն ժանրին արդեն ադապտացել է․ «Ժամանակ էր պետք, որպեսզի կարողանամ հումորի մեջ լինել այնքան ազատ, որքան դրամատիկ կերպարներում էի։ Հիմա ես ավելի ադապտացած եմ ժանրին, առհասարակ, այս եթերաշրջանում ամբողջ խումբն է ավելի ադապտացած, միմյանց ավելի լավ ենք հասկանում։ Իմ կերպարը սիթքոմում, երևի, ամենազուսպ հումորային կերպարն է։ Ուրախ եմ, որ հանդիսատեսը կերպարս ընկալում է այնպես, ինչպես նախատեսված էր սցենարով՝ հարուստ, միամիտ տղա։ Ինձ դրսում էլ տեսնում, ասում են Արեգը՝ պատկերացնելով, որ ես նույն միամիտ, հարուստ տղան եմ, ինչ կերպարս»,– ասաց դերասանը։

Բենը նկատեց, որ այս եթերաշրջանում իր կերպարը փոփոխության չի ենթարկվել։ Նա բացահայտեց, որ այս եթերաշրջանում առաջ են գալիս նոր կոնֆլիկտներ։

Բենը միշտ ներկայացել է հերոսի դերով, իր մասնակցությամբ նախագծերը հիմնականում սիրային մելոդրամաներ են եղել։ Դերասանը նկատեց, որ իր լսարանը ոչ միայն իրեն ընդունեց այս ժանրում, այլև անհամեմատ մեծացավ․ «Էստեղ ինձ է՛լ ավելի մեծ լսարան է ընդունում։ Մինչև այս խաղացել եմ դրամատիկ կերպարներ, իսկ այս սիթքոմը նայում են տարբեր տարիքային խմբի մարդիկ»։



Հարցին՝ մինչև այս նախագծում խաղալը արդեն չէ՞ր կայացել որպես դերասան, չունե՞ր իր կայուն լսարանը, նա արձագանքեց․ «Խնդիրն այն չէր, որ ես կայացած չէի, պարզապես, մասնակցում եմ մի պրոյեկտի, որը դիտում են գրեթե բոլորը, իսկ այն ժամանակ կային մարդիկ, որոնք ժամանակ չունեին սերիալ դիտելու համար։ Միանշանակ լսարանս մեծացել է, քանի որ հումորը հասանելի է գրեթե բոլորին, օրինակ, բանկի աշխատակիցն ասում է, որ գնում է տուն, երեկոյան, անպայման, դիտում է «Հարս չկան»»։

Դերասանը խոստովանեց, որ կարոտել է դրամատիկ կերպարները, սակայն իր առաջ սահմանափակում չի դնում՝ հետագայում ներկայանալ միայն դրամատիկ կամ միայն հումորային նախագծերում․ «Կարծում եմ՝ դերասանը պետք է այնքան ճկուն լինի, որ կարողանա ներկայանալ թե՛ հումորի, թե՛ դրամայի մեջ»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում