«Ժամը 16.00-ին Հանրապետության հրապարակում: Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք». Նիկոլ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ժամը 16.00-ին Հանրապետության հրապարակում: Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք». Նիկոլ Փաշինյան




ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ հրապարակ՝ իր կանչով հավաքված քաղաքացիների հետ զրույցի: Լրագրողների հարցին ի պատասխան վարչապետը նշեց, որ բոլոր մանրամասների մասին կխոսի ժամը 16.00-ին:

Փաշինյանի խոսքով՝ բախումների վտանգ միշտ կա, բայց պետք է պայմանավորվել միմյանց հետ, որ նման բան մեր երկրում երբեք տեղի չունենա:

«Ամենակարևորը՝ հանդարտ ենք բոլորս: Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք, բայց կան հարցեր, և այսօրվա մեր հավաքի նպատակը դրանք քննարկելն է»,- նշեց վարչապետը:

Ո՞ւմ են ենթարկվում զինված ուժերը հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց՝ ՀՀ ժողովրդին և վարչապետին:

«Ես կարծում եմ, որ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է, դա մեծ հաշվով հուզական արձագանք է, մեր եղբայրներին մենք չպետք է խիստ վերաբերվենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանց ներքաշել են նման գործընթացներում:

Փաշինյանը հորդորեց մանրամասների սպասել ժամը 16.00-ին:

«Չի կարող տեղի ունենալ որևէ այլ բան, այլ միջադեպ, այլ իրավիճակ: Հայաստանի Հանրապետությունում եղբայրության մթնոլորտ պիտի լինի, ինչը չի նշանակում, որ քաղաքական բանավեճ և խոսակցություն չեն լինելու»,- վստահեցրեց Փաշինյանը: