Լրահոս

Բենի և Անիի չկայացած հարսանիքն ու «Հարս չկա»–ի մյուս հետաքրքիր դրվագները



Tert.am Life–ը  գրում է.

«Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը մարտի 1–ից կլինի «Արմենիա TV»-ի եթերում։ Այս օրերին շարունակվում են նախագծի նկարահանումները, որոնք ընդհատվել էին պատերազմի օրերին։

Tert.am Life–ը ներկա է եղել նախագծի նկարահանումներին և իր ընթերցողներին ներկայացնում է հետաքրքիր դրվագները՝ ֆոտոշարքով։



Նախագծի նոր եթերաշրջանը սկսվում է Բեն Ավետիսյանի և Անի Խաչիկյանի հերոսների հարսանիքով, սակայն այս անգամ ևս «Հարս չկա», թե ինչու, դերասանները լռում են, սակայն վստահ են՝ եթերաշրջանը կհետաքրքրի լսարանին նոր զարգացումներով, ավելի սուր հումորով, հետաքրքիր պատմություններով։

Նկարահանումներն էլ անցնում են ուրախ մթնոլորտում, թեև, երբեմն, տևում են շատ երկար ու հոգնեցուցիչ դառնում։

Այս եթերաշրջանում դերասանական կազմը համալրվել է․ թիմին են միացել դերասանուհի Լիա Զախարյանն ու դերասան Մոսո Կարապետյանը։

Փոփոխվել է նաև սիթքոմի սաունդթրեքը։ Նախագծի սաունդթրեքի և երաժշտական ձևավորման հեղինակը երգիչ, դերասան Գոռ Հակոբյանն է։ Ասում է՝ սաունդթրեք գրելն ավելի հեշտ է, քանի որ ունի հստակ թեմա, որի վրա աշխատում է։ Այս անգամ ընտրել են թրենդային թեմա․ «Նախորդ եթերաշրջանի երգը մոդիֆիակցրել եմ՝ վերցնելով Տիկ–տոկի հայկական տիրույթում ակտուալ երգերը։ Մեր երգը դարձրել ենք Տիկ–տոկի ֆորմատով ու պարերով»։







Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում