Comedy Club-ում Լեւ Լեշչենկոյի ելույթը ֆուրոր է առաջացրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Comedy Club-ում Լեւ Լեշչենկոյի ելույթը ֆուրոր է առաջացրել




79-ամյա Լեւ Լեշչենկոն հյուրընկալվել է TNT հեռուստաալիքի Comedy Club կատակերգական շոուի հերթական թողարկմանը։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստն իր «Прощай» երգը կատարել է ռեփ-ոճով, ինչով իսկական ֆուրոր է առաջացրել դահլիճում: Ներկայացմանը ներկա հանդիսատեսը տպավորվել է տեղի ունեցածով։

Բեմադրության սյուժեի համաձայն առաջինը բեմ է բարձրանում Դեմիս Կարիբիդիսը։ Նա պատմել է, որ իր «ավագ ընկերոջ» մեծ երկրպագուն է եւ երազում է նրա հետ բեմում հանդես գալ։

«Լեւ Վալերյանովիչ, լեգենդ։ Նրա պատվին նույնիսկ ձուկ են անվանել։ Լեգենդար տղաներից հարգում եմ Լեշչենկոյին, Մեսիին, Եմելյանենկոյին, Դե Նիրոյին եւ Էդիկ Խաչատրյանին։ Նա Ռոստովի բնակչության կեսի համար վարորդական իրավունք է սարքել։ Լեգենդար տղամարդ։ Ես ուզում եմ երգել Լեւ Վալերյանովիչի հետ», - ասել է Կարիբիդիսը։


Իհարկե, այդ երազանքը շուտով կատարվում է։ Մի քանի րոպե անց բեմ է բարձրացել Լեշչենկոն։ Կարիբիդիսը շարունակել է հաճոյախոսություններ ուղղել մաեստրոյին, որը ակնհայտորեն շոյվել է իր հասցեին հնչած ջերմ խոսքերից:

«Լեւ Վալերյանովիչ, դուք լեգենդար մարդ եք։ Իմ մայրը Ձեր համերգի ժամանակ ծննդաբերել է։ Նա ասել է․ «Ծննդատուն ես դեռ կհասնեմ, իսկ Լեշչենկոն Նովոռոսիյսկ մեկ անգամ է գալիս։ Եկեք զոքանչիս համար տեսանյութ ձայնագրենք», - ասել է Կարիբիդիսը:

Լեշչենկոն չի մերժել նրա խնդրանքը եւ դահլիճի չդադարող ծիծաղի ներքո «Զոյա Անակոնդովնայի համար» կատարել է երգ։ Սակայն սրանով արտիստը չի սահմանափակվել։ Շուտով հանդիսատեսը լսել «Прощай» հիթի ռեփ տարբերակը, ինչն առաջացրել է հանդիսատեսի բուռն արձագանքը։


Աղբյուրը՝ Экспресс газета