Լրահոս

Ինչո՞ւ «Հարս չկա» սիթքոմում Մոսո Կարապետյանին փոխարինեց Վաչեի եղբայրը՝ դերասան Վահան Թովմասյանը. Tert.am Life



Tert.am Life–ը գրում է.

Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ «Հարս չկա» սիթքոմի նոր եթերաշրջանում դերասանական կազմին է միացել դերասան Մոսո Կարապետյանը։ Սիթքոմն արդեն եթերում է, հեռուստադիտողները, սակայն, այդպես էլ չտեսան Մոսոյին, նրա փոխարեն էկրաններին հայտնվեց դերասան Վահան Թովմասյանը։

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ Մոսոյի մասնակցությամբ մի քանի տեսարան արդեն նկարահանվել էր, սակայն այդ տեսարանները նորից են նկարահանվել։ Պատճառն այն է, որ պատերազմի ընթացքում սիթքոմի նկարահանումները դադարեցվեցին, իսկ Մոսոն Հայաստանում էր կարճ ժամանակով, քանի որ ամուսնությունից հետո նա բնակվում է ԱՄՆ–ում։ Դերասանը վերադարձել է ԱՄՆ առանց հասցնելու ավարտել նկարահանումները։

Մեզ հետ զրույցում Վահանը պատմեց, որ կերպարը խաղալու առաջարկը ստացել է, երբ պարզ է դարձել, որ Մոսոն այլևս չի կարող խաղալ այն։ Դերասանը նկատեց, որ իր համար նշանակություն չունի, որ ի սկզբանե կերպարը նախատեսված է եղել այլ դերասանի համար։

«Երբ ես ստացա այս դերի առաջարկը, Մոսոն արդեն գնացել էր։ Մենք լավ ճանաչում ենք իրար, սակայն կերպարի մասին քննարկում չենք ունեցել։ Դրա համար իմաստ չեմ գտել։ Իմ աշխարհայացքով եմ կերտել կերպարը։ Հերոսը մեր իրականությունից է վերցրած, իրականությանը մաքսիմալ մոտ կերպար եմ ստացել,– ասաց նա ու հավելեց, որ իր հերոսն այս եթերաշրջանի հիմնական գործող անձանցից մեկն է։ –Ռուսաստանից եկած երիտասարդ է, որը խորամանկ նպատակներ ունի Էլեն Ասատրյանի կերպարի՝ Լիզայի նկատմամբ, սակայն ընկնում է իր փորած փոսը։ Սյուժեն շատ հետաքրքիր է»։

Վահանը բավականին երկար ժամանակ որպես դերասան հանդես չէր եկել հեռուստատեսային նախագծերում։ Լսարանը նրան ճանաչում է «Բանակում» հումորային սերիալից, շատերը նրան հիշում են որպես Վաչեի եղբայր, սոցցանցերում Վահանին վերհիշեցին կարանտինի ընթացքում եղբոր՝ դերասան Վաչե Թովմասյանի հետ «Թովմասյաններ» նախագիծն իրականացնելուց հետո։ Դերասանը նկատեց, որ այս ընթացքում էկրանին չի եղել, սակայն ոլորտից դուրս էլ չի եղել, հեռուստատեսությունում է աշխատել։



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում