«Կինստագրամ»-ից Նորայր Նիկոյանը՝ հարսանիքի օրը երեխայի սեռը պարզելու և ծնողներից առանձին ապրելու որոշման մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կինստագրամ»-ից Նորայր Նիկոյանը՝ հարսանիքի օրը երեխայի սեռը պարզելու և ծնողներից առանձին ապրելու որոշման մասին. Tert.am Life



Tert.am Life-ը գրում է.

«Հումորի լիգա», «Կինստագրամ» նախագծերից լսարանին հայտնի դերասան Նորայր Նիկոյանն օրերս ամուսնացել է: Հարսանիքի ժամանակ Նորայրն ու Լուսինեն նաև պարզել են երեխայի սեռը: Զույգը տղա է ունենալու:

Հարսանիքի օրը երեխայի սեռը պարզելու տեսանյութը լայն քննարկումների առարկա էր դարձել։ Tert.am Life-ի հետ զրույցում Նորայրը պարզաբանեց, որ ինքն ու Լուսինեն զագսով ամուսնացել են ամիսներ առաջ։ Նա հայտնեց, որ իրենց հարսանիքը նշանակված էր հոկտեմբերի 5-ին, չնայած երկար էին նախապատրաստվել և ամեն ինչ պատրաստ էր՝ հետաձգեցին Արցախում սկսված պատերազմից հետո:

«Այդ օրը զագսով ամուսնացանք և տեղափոխվեցինք մեր բնակարան: Նպատակ ունեինք նաև եկեղեցով ամուսնանալ և խնջույք ունենալ: Որոշեցինք մեր ամուսնության 5-րդ ամսի օրը մեծ խնջույք կազմակերպել, որի ժամանակ կպարզեինք նաև մեր երեխայի սեռը: Շատ բացասական մեկնաբանություններ եմ կարդացել, բայց նորմալ եմ վերաբերում, այդ ամենն ինձ համար արժեք չի ներկայացնում: Մեկնաբանությունների մեծ մասն առողջ չէր, հետևաբար պետք էր անտեսել, ամեն մեկն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, թող գրեն: Լուսինեն չի էլ կարդացել, նրան չի էլ հետաքրքրում: Կնեղսրտենք, եթե մեր հարազատների կողմից բացասական կարծիքներ լինեին, մնացածից չենք նեղսրտում»,- ասաց նա:




Նորայրն ասաց, որ կարևորում էին լավ քեֆ անելը։ «Մեզ համար կարևոր էր ռեստորանը, երաժշտությունը, որպեսզի կարողանայինք լավ «տժժալ»: Շատ ընկերական մթնոլորտ էր տիրում, հրավիրել էինք մեր ամենամոտ հարազատներին ու ընկերներին: Ներկա էին «Հումորի լիգա» նախագծի գործընկերներս, ղեկավար կազմը, «Կինստագրամ» սիթքոմի գործընկերներս՝ Արուս Տիգրանյանը, Լիանա Վանոյանը, Էմմա Մկրտչյանը, Մկրտիչ Քեբաբչյանը: Ունեցանք ավանդական հարսի պար, ես և Լուսինեն ևս պար էինք բեմադրել: Պարելը մեզ բարդ չտրվեց, ընդունակ աշակերտներ էինք,- ասաց նա և հավելեց, որ հարսի զգեստն իր համար անակնկալ էր, այդպիսի զգեստի չէր սպասում,- Ավելի դասական զգեստ էի սպասում: Լուսինեին հարսի զգեստով տեսնելու պահը զգացմունքային էր, նրան առաջին անգամ զգեստով տեսա հարսանյաց սրահում, որտեղից հետո գնացինք ֆոտոշարքի, եկեղեցի և ռեստորան»:

Դերասանն ասաց, որ կինը հղիության 3-րդ ամսում է, երեխայի սեռն իմացել են մարտի մեկին:



Նորայրը պատմեց, որ կնոջ հետ ծանոթացել են 2016 թվականին: 

Նորայրն ու Լուսինեն հասակակից են՝ 22 տարեկան են: «Գիտենք, որ երիտասարդ տարիքում ենք ընտանիք կազմել, բայց մեր ծնողները ևս երիտասարդ են և եթե բարդություններ առաջանան, մեր կողքին կլինեն։ Դեռ ոչ մի բարդություն չի եղել: Քանի որ իմ ծնողները ևս երիտասարդ տարիքում էին ընտանիք կազմել, ողջունեցին իմ՝ ընտանիք կազմելու որոշումը: Կարծում եմ՝ ամուսնության համար հատուկ տարիք չկա, կարևորը միմյանց սիրելն է: Ես ու Լուսինեն մեր ծնողներից առանձին ենք ապրում, ինչն օգնում է կայանալ որպես ընտանիք: Առանձին ապրելը շատ կարևոր է, բայց դա չի նշանակում մոռանալ ծնողներին: Իմ ծնողները մեր որոշման հետ հաշվի են նստել, քանի որ տեսել են իմ և Լուսինեի ինքնուրույնությունը»,- եզրափակեց նա:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում