Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը բաժանվել են




2 տարի ձգված նշանադրությունից հետո Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսն իրենց կյանքն առանձին են շարունակելու:

Զույգի բաժանության մասին հայտնել է The Washington Post-ը, ապա մի շարք լրատվամիջոցներ եւս գրել են այդ մասին: Նրանք բաժանությունը սկանդալային են համարել:



Ենթադրվում է՝ Լոպեի եւ Ռոդրիգեսի հարաբերություններում լարվածություն է սկսվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախկին բեյսբոլիստը սիրավեպ ունի ամերիկյան ռեալիթի շոուի երիտասարդ աստղ Մեդիսոն Լեքրոյի հետ:

Այդ ժամանակ Ռոդրիգեսի ընկերները շտապեցին հայտնել, որ նրանք չեն ճանաչում իրար, իսկ Լեքրոյը տեղեկացրեց, որ միայն հեռախոսով են խոսել, սակայն երբեք չեն տեսնվել:

Լուրերից հետո զույգը ցույց տվեց, որ իրենց հարաբերություններն ամուր են ու միասին ճաշեց Մայամիում, ապա ներկա եղավ Super Bowl-ին:

«Մեդիսոն Լեքրոյի հետ սկանդալն է պատճառ դարձել, որ նրանք վերջնականապես բաժանվեն: Նրանք արդեն խնդիրներ ունեին, բայց այդ միջադեպը Ջենիֆերի համար վերջին կաթիլն էր»,- երգչուհու մտերիմներից մեկը տեղեկացրել է Page Six կայքին:

Երգչուհին էլ ավելի վաղ խոսել էր այդ խնդիրներից ու նշել, որ կարանտինի ընթացքում միասին հոգեբանի են այցելել, ինչը զգալիորեն օգնել է իրենց:

Լոպեսն այժմ գտնվում է Կարիբյան կղզիներում, որտեղ մասնակցում է ֆիլմի նկարահանումների, իսկ Ռոդրիգեսը Ֆլորիդայում միայնակ ճանապարհորդում է զբոսանավով: Նրանցից ոչ մեկը դեռ չի մեկնաբանել բաժանման լուրը:

Ռոդրիգեսն ու Լոպեսը նշանադրվել են 2019 թվականին՝ 4 տարի հանդիպելուց հետո: Ռոդրիգեսը Բահամյան կղզիներում նրան 5 մլն դոլար արժողությամբ մատանի էր նվիրել: Աստղային զույգի հարսանիքը պետք է կայանար 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց:
«Մենք ստիպված ենք եղել 2 անգամ հետաձգել մեր հարսանիքը, սակայն այդ մասին քչերը գիտեն»,- դեկտեմբերին հարցազրույցի ժամանակ ասել է Լոպեսը:
Փետրվարին՝ սիրահարների տոնին, երգչուհին ցույց էր տվել, թե որքան մեծ ծաղկեփունջ է նրան նվիրել Ռոդրիգեսը:


«Սիրում եմ քո անսահման զվարճալի հումորի զգացումն, ու թե ինչպես ես փորձում ամեն սենյակը, որտեղ լինում ես, ավելի ուրախ դարձնել: Սիրում եմ քեզ ու այն ամենը, ինչ անում ես ինձ համար ու ինձ հետ»,- գրել էր Լոպեսը: Եվ այս խոստովանությունից մեկ ամիս անց նրանք արդեն միասին չեն: