Քլոե Քարդաշյանը բացահայտել է` ինչ չեն սիրում անել Քարդաշյան-Ջեներ քույրերը միջանձնային հարաբերություններում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քլոե Քարդաշյանը բացահայտել է` ինչ չեն սիրում անել Քարդաշյան-Ջեներ քույրերը միջանձնային հարաբերություններում




Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը Gritty Pretty ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ Քարդաշյան-Ջեներ քույրերն իրենց երեխաներին դաստիարակելու վերաբերյալ միմյանց խորհուրդներ չեն տալիս։

«Երեխաների դաստիարակությունը միշտ մարտահրավերային կարող է լինել, բայց ես բախտավոր եմ, որ ունեմ ինձ լիովին աջակցող ընտանիք։ Մենք նաև հստակ գիտենք, որ ունենք առանձին ընտանիքներ և չենք սիրում միմյանց ընտանեկան կյանքին վերաբերող շատ խորհուրդներ տալ, եթե դրա կարիքը չկա»,- ասել է Քլոեն՝ հավելելով, որ «չեն քննադատում երեխաների դաստիարակության հարցում միմյանց մեթոդները»։

«Մենք դա ատում ենք»,- հավելել է իրապատում շոուի աստղը։

36-ամյա հեռուստաաստղը նաև բացահայտել է, որ դստեր՝ Թրուի հետ խաղալու համար նույնիսկ ամենածանր աշխատանքային օրերին փորձում է ժամանակ գտնել։

«Մայրության ամենահաճելի կողմերից մեկն այն է, երբ տեսնում ես՝ երեխադ ինչպես է մեծանում, ինքնուրույն անհատ դառնում»,- հավելել է Քարդաշյանը։