Քանյե Ուեսթից բաժանության լուրերի ֆոնին Դրեյքը սկսել է սիրահետել Քիմ Քարդաշյանին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քանյե Ուեսթից բաժանության լուրերի ֆոնին Դրեյքը սկսել է սիրահետել Քիմ Քարդաշյանին




Ամերիկացի ռեփ կատարող Դրեյքը Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և դիզայներ, ռեփ կատարող Քանյե Ուեսթի բաժանությունից հետո սկսել է «հետապնդել» Քարդաշյանին, գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշել է իրազեկ աղբյուրը, 34-ամյա Դրեյքը սկսել է հաղորդագրություններ ուղարկել և սիրահետել իրապատում շոուի 40-ամյա աստղին։

«Դրեյքը երբեք չի կարողացել հասկանալ, թե Քիմն ինչ է գտել Քանյեի մեջ. նա տարիներ շարունակ ասում էր, որ նա Քիմին չի համապատասխանում, և նրանց ամուսնությունն արցունքներով է ավարտվելու»,- հայտնել է աղբյուրը։

Նրա խոսքով՝ «Դրեյքը զարմացած է, որ Քիմին այսքան տարիներ պահաջվեցին այդ ամենը հասկանալու համար»։

«Նա Քիմին սկսեց հաղորդագրություններ ուղարկել այն ժամանակ, երբ հասկացավ, որ նրա և Ուեսթի ամուսնալուծությունն անխուսափելի է։ Նա պատրաստ է Քիմին հանդիպել, երբ նա կցանկանա․ թեև վստահ է, որ դրա համար երկար ժամանակ չի պահանջվի»,- հավելել է աղբյուրը։


Սակայն մեկ այլ աղբյուր պարբերականին հայտնել է, որ 40-ամյա հեռուստաաստղը դեռևս նոր հարաբերություններ սկսելու պլաններ չունի և սպասում է ամուսնալուծոթյան գործընթացի ավարտին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը խզել է Քիմ Քարդաշյանի հետ կապերը։

Ըստ հաղորդման՝ 43-ամյա ռեփ կատարողն իրապատում շոուի աստղի հետ շփվում է միայն «երրորդ անձանց միջոցով», քանի որ փոխել է հեռախոսահամարը՝ Քարդաշյանից խուսափելու համար։

«Նույնիսկ նախքան Քիմի՝ ամուսնալուծության հայց ներկայացնելը, Քանյեն փոխել էր իր հեռախոսահամարները և ասել, որ իր հետ կարող են կապվել անվտանգության աշխատակիցների միջոցով»,- ասել է աղբյուրը։


Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից։ Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։