Լրահոս

«Ինչպես միշտ լսեցի քեզ, բայց երանի այդ անգամ չլսեի». Արմեն Պետրոսյանի հուզիչ պատմությունը հոր մասին




Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել հայրիկի հետ, որին կից հուզիչ պատմություն է ներկայացրել. «Արդեն 5 տարի դու ֆիզիկապես մեր հետ չես, պապ ջան, բայց միայն ֆիզիկապես։ Ես հիշում եմ, որ մահիցդ առաջ Գերմանիա էի մեկնում համերգի: Մոտեցա քեզ, հարցրի՝ «Պապ ջան, եթե քեզ լավ չես զգում, ես չգնամ»: Դու պատասխանեցիր, որ լավ ես ու ասացիր, որ ես չեմ կարող չգնալ, որովհետև մենակ չեմ, իսկ կոլեկտիվին աշխատանքից զրկելու իրավունք չունեմ։ Ես, ինչպես միշտ, լսեցի քեզ, բայց երանի այդ անգամ չլսեի։

Քո կյանքի վերջին 1 տարում դու Աստծուց մի բան էիր խնդրում, որ մահանալիս չտանջվեիր, քնեիր և չարթնանայիր։ Երբ Համբուրգ քաղաքում ինձ զանգն արթնացրեց ու ասաց, որ դու մահացել ես, իմ առաջին հարցը եղավ՝ ինչպե՞ս է մահացել պապաս: Պատասխանեցին՝ քնել, չի արթնացել։

Աստված քեզ լսեց, Տերը քեզ սիրում է պապ ջան։ Ամբողջ կյանքում ընկերներիդ, բարեկամներիդ և ուղղակի անծանոթների համար ամեն ինչ արել ես, դրա համար արժանացել ես Տիրոջ նման վերաբերմունքին։ Լավություն արա, գցի ջուրը: Փոքրուց քեզնից միայն այս արտահայտությունն եմ լսել։ Ասեմ՝ հանգիստ լինես ու հպարտ մեզանով, ես ու եղբայրս հենց այդպես էլ անում ենք։ Սիրում եմ քեզ պապ ջան»: