Լրահոս

Աստղագուշակ մարտի 30-ի համար




Խոյ: 

Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա, նշանի որոշ ներկայացուցիչներ մի շարք գործեր կձախողեն, անիմաստ գումար կվատնեն:

Ցուլ: 

Առավել զգուշավոր եղեք՝ անծանոթ տղամարդու հետ շփվելիս, հատկապես, եթե վերջինս անչափ հմայիչ է: Նա, հաշված րոպեների ընթացքում, կարժանանա ձեր համակրանքին և վստահությանը, սակայն հետագայում չի արդարացնի իրեն,և վատագույն դեպքում, կարող է հարված հասցնել ձեր ինքնագնահատականին: Այսօր անգամ գործնական հարցերը ցանկալի է քննարկել թույլ սեռի ներկայացուցիչների հետ:

Երկվորյակ: 

Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանք կարող են ձեզ համար հուսալի գործընկերներ, անշահախնդիր աջակիցներ, հաճելի զրուցակիցներ լինել: Սիրային հարաբերությունների տեսանկյունից՝ օրը բարեհաջող կդասավորվի: Եթե ցանկանում եք այն անմոռանալի դարձնել, ապա գործի դրեք ձեր վառ երևակայությունը, ուշադիր եղեք ներքին ձայնի հուշումներին:

Խեցգետին: 

Իրադարձություններով հագեցած,անմոռանալի օր է սպասվում: Աստղերն այսօր ձեր կողմից են: Պահանջվում է միայն խնայել սեփական ուժերը, հանգամանքներին դեմ դուրս չգալ, այն դեպքերում, երբ ի զորու չեք որևէ բան փոխել: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում՝ սիրային: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են առաջին հայացքից սիրահարվել, զգացմունքները փոխադարձ կլինեն:

Առյուծ:

 Առավոտյան կարող են որոշ հարցեր ծագել, ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը:Կփորձեք խելամիտ գտնվել, և անիմաստ խնդիրներ չստեղծել թե ձեր և թե շրջապատի համար: Սակայն բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն, իսկ մեղավորը ոչ այնքան հանգամանքներն են, որքան հակառակորդները:

Կույս:

 Այսօր ֆինանսական կորուստների, մասնագտական ձախողումների վտանգը մեծ է: Այն կարող է հանգեցնել եկամտի կրճատման: Պետք է առավել զգույշ լինեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ամեն տեսակ խոսակցությունները, բամբասանքները կարող են լուրջ վնաս հասցնել:

Կշեռք: 

Այսօր ձեզ համար խնդիրներ չեք ստեղծի: Օրվա սկզբից դրական կտրամադրվեք, կպահպանեք լավատեսությունը, հոգեկան հավասարակշռությունը, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Գնահատեք դրանք հանգիստ, առանց շտապելու: Փորձեք առաջնորդվել առողջ դատողությամբ, այլ ոչ թե հույզերով:

Կարիճ: 

Կարող են լուրջ խնդիրներ ծագել նշանի այն ներկայացուցիչների մոտ, ովքեր անվերջ ներքին և արտաքին պայքարի մեջ են: Այսօր փորձեք դուրս գալ սովորական դարձած այդ հոգևիճակից: Լավատեսորեն տրամադրվեք և հանգստություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Հարաբերություններում ճկուն եղեք, հարկ եղած դեպքում կարող եք զիջումների գնալ, այսօր դա ձեր օգտին է:

Աղեղնավոր: 

Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի, սակայն հետագա ընթացքը հիմնականում կախված կլինի ձեր կայացրած որոշումներից: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան գործնական ոլորտում որոշ դրական փոփոխություններ կատարել,ամրապնդել մասնագիտական դիրքերը, ինչպես նաև ստիպել շրջապատին մոռանալ անցյալում թույլ տված սխալները:

Այծեղջյուր: 

Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն, կկարողանաք գլուխ հանել դրանցից, նաև շահույթ ստանալ, նոր հեռանկարային կապեր հաստատել: Այսօր ձեզնից շատ բան չի պահանջվի: Ցանկացած իրավիճակում հանգստություն պահպանեք, եթե իրադարձություններն արագ են փոփոխվում և չեք հասցնում ծրագրեր կազմել, ապա իմպրովիզների դիմեք:

Ջրհոս: 

Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Գործնական եք տրամադրված, ընձեռնված ոչ մի հնարավորություն ձեռքից բաց չեք թողնի: Լավ տպավորությոն կթողնեք բոլոր նրանց վրա, ում հանդեպ անտարբեր չեք: Ազդիցիկ մարդկանցից աջակցություն կստանաք: Հնարավոր է ընտրության առջև կանգնեք, լավ մտածեք, թե որն ընտրել՝ կարիերան, թե անձնական երջանկությունը:

Ձկներ: 

Հրաշալի օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Գումար վաստակելու, շահեկան գործարքներ կնքելու հնարավուրություն կունենաք: Կաջակցեն բոլոր նրանք, ում երբևէ օգնել եք: Ցանկացած հարցում կարող եք ապավինել մտերիմներին, վերջիններս միշտ ձեր կողմից են: