Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու. նա հեռանում է քաղաքականությունից. «Ժողովուրդ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու. նա հեռանում է քաղաքականությունից. «Ժողովուրդ»




«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որեւէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլեւս որեւէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել:

Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաեւ հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ (Կ)

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։