«2 գիշեր վիճակս շատ ծանր էր»․ Թելման Խաչատրյանը՝ COVID-19–ով վարակվելու և «Սարի աղջիկ» հռուստասերիալի վերջին նկարահանումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«2 գիշեր վիճակս շատ ծանր էր»․ Թելման Խաչատրյանը՝ COVID-19–ով վարակվելու և «Սարի աղջիկ» հռուստասերիալի վերջին նկարահանումների մասին




Դերասան, հաղորդավար Թելման Խաչատրյանը վարակվել է COVID-19–ով, երկկողմանի թոքաբորբ ունի։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է հիվանդության ընթացքի, բարդությունների և նկարահանումները կիսատ թողնելու մասին։

«Ընկերներիցս մեկը՝ ռեժիսոր Գոռ Մարգարյանը, գրիպ էր, ընկերներով հանդիպեցինք, ես ու մյուս ընկերս՝ դերասան Արմեն Հովհաննիսյանն էլ վարակվեցինք, իրենք լավացան, ես օրեր անց կորցրի համի և հոտի զգացողությունս։ Հասկացա, որ վարակվել եմ կորոնավիրուսով, թեստ հանձնեցի, պատասխանը դրական էր։ Քանի դեռ մտածում էի սովորական գրիպ եմ, մոտս նաև երկկողմանի թոքաբորբ զարգացավ,– ասաց նա ու հավելեց, որ թոքաբորբը բավականին բարդացնում է իր վիճակը։ –2 գիշեր վիճակս շատ ծանր էր։ Հիմա ավելի լավ եմ։ Դեղեր ստանալուց հետո մի 2 ժամ վատ եմ լինում, հետո ինքնազգացողությունս լավանում է։ Բժշկուհին բացատրեց, որ հիվանդությունը պայքարում է դեղերի դեմ դրանից եմ վատանում, հետո հիվանդությունը տեղի է տալիս, դեղերը թողնում են իրենց ազդեցությունը, և ինքնազգացողությունս կարգավորվում է»։



Թելմանը պատմեց, որ շատ ծանր է տարել, հատկապես, հոտի զգացողության կորուստը:

Դերասանը պատմեց, որ թեստի դրական պատասխանից հետո 6 օր է՝ մեկուսացել է իր սենյակում։ «Շատ էի վախենում ընտանիքիս անդամներին, հատկապես, տատիկիս վարակելուց, բայց նրա թոքերը նկարեցինք, թեստ հանձնեց, բացասական էր։ Տանը միայն լոգարանից եմ օգտվում այն էլ, դիմակով, ախտահանիչ միջոցներով։ Հետաքրքիր է, մինչև քո դուռը չի թակում, չես հասկանում վտանգը։ Ես մտածում է՝ դե լավ, քովիդ է, կվարակվենք, կանցնի, չէի վախենում, բայց շատ վատ հիվանդություն է։ Առաջ ասում էին՝ երիտասարդները թեթև են տանում, բայց իմ ու արդեն վարակված ընկերներիս օրինակով հասկացա, որ հիմա այդպես չէ, բավականին ծանր ընթացք է ունենում։ Պետք է շատ զգույշ լինել ու պահպանել բոլոր կանոնները»,– ասաց նա։



Մեկուսացումից ձանձրանալ դերասանը չի հասցրել։ Ասում է՝ գրքեր էր գնել, որոնք չէր հասցրել կարդալ, ֆիլմեր էր առանձնացրել, որոնք չէր հասցրել դիտել, հիմա շատ զբաղմունք ունի։ Բացի այդ, շատ հոգնած էր․ «Ես այնքան հոգնած էի, որ մի պահ ուրախ էի այս մեկուսացման համար, հանգստանում եմ։ Կարծում եմ՝ հենց գերծանրաբեռնվածությունից, քիչ քնելուց էր իմունիտետս այնքան ընկել, որ ընկերներս չվարակվեցին, ես վարակվեցի»։

Անդրադառնալով «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումներին, որոնք հարկադրված կիսատ է թողել, Թելմանն ասաց, որ հեռուստադիտողներն իր բացակայությունը չեն նկատի։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում