Լրահոս

Մինուս 5 կգ՝ 7 օրվա ընթացքում: Կատարյալ սննդակարգ, որը կօգնի ձեզ բարելավել կազմվածքը




1. Մրգային օր – Ամբողջ օրվա ընթացքում կերեք տարբեր մրգեր, բացառությամբ՝ բանանի: Քաշը կորցնելու համար լավագույնս նպաստում է ձմերուկը: Ձմերուկի օրը կթեթևացնի ձեզ: Իհարկե, ձմերուկ պետք է ուտել սեզոնին, այնպես որ՝ քանի դեռ ձմերուկ չկա, կարող եք ուտել ուրիշ մրգեր, եթե որոշել եք շտապ նիհարել:

2. Բանջարեղենային օր– Օր երկրորդ. Կերեք միայն բանջարեղեն՝ թարմ, շոգեխաշած, խաշած: Սննդից բացառեք լոբազգիներն ու եգիպտացորենը:

3. Բանջարեղեն+մրգեր- Ամբողջ օրը վայելեք՝ ուտելով ցանկացած տեսակի բանջարեղեն և միրգ: Թարմ բանջարեղեններից աղցան պատրաստեք՝ համեմված կիտրոնի հյութով և կծու չիլի պղպեղով:

4. Բանան+յոգուրտ- Մի զարմացեք, այսօր կարող եք և պետք է ուտեք բանան, քանի որ ձեր օրգանիզմն ունի հավելյալ հանքանյութերի կարիք, իսկ բանանը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Մեկ օրվա ընթացքում կարող եք ուտել 8 բանան, խմել 8 բաժակ ոչ յուղոտ կաթ և օգտագործել ցածր յուղայնությամբ յոգուրտ:


5. Հավ + լոլիկ – Ամբողջ օրը ձեր սննդակարգում պետք է լինեն հավն ու թարմ լոլիկները: Հավը կարելի է փոխարինել հնդկահավով: Անպայման շատ ջուր խմեք. կերած յուրաքանչյուր լոլիկ պետք է կոմպենսացնել 1 բաժակ ջրով, որպեսզի օրգանիզմը մաքրվի ավելորդ աղերից և թթուներից:

6. Հավ+բանջարեղեն- Վեցերորդ օրը կարող եք ուտել հավ և ցանկացած տեսակի բանջարեղեն: Իհարկե, բացառությամբ կարտոֆիլի և լոբազգիների:

7. Ապուրի օր- Պատրաստեք ապուր, որը կարող եք ուտել ամբողջ օրը և, դրա հետ մեկտեղ՝ այրել ավելորդ ճարպերը: Սուպը կարող եք պատրաստել 2 մեծ սոխով, 1 դդմիկով, 1 բուլղարական պղպեղով, լոլիկով, նեխուրով և կանաչիով: Խաշեք բանջարեղենները, պատրաստի ապուրը մանրացրեք հատուկ սարքի մեջ (блендер):