Չինաստանում 100 մետր երկարությամբ կամուրջն իր արտառոց դիզայնի շնորհիվ դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Չինաստանում 100 մետր երկարությամբ կամուրջն իր արտառոց դիզայնի շնորհիվ դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրը




Չինաստանի Չժեցզյան նահանգում Ռուիի ճկվող կամուրջը բացվել է 2020 թվականին․ 100 մ երկարությամբ կամուրջը դարձել է ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, գրում է Mirror-ը։

140 մետր բարձրությամբ կամրջի լուսանկարները, որի նախագիծը ներկայացվել էր դեռևս 2017-ին, սոցցանցերում են հայտնվել միայն այս տարեսկզբին՝ արժանանալով օգտատերերի հիացական մեկնաբանություններին։

Կամուրջի դիզայնը ոգեշնչված է jade ruyi կոչվող առարկայից, որ Չինաստանում հաջողության խորհրդանիշ է համարվում։

Այն բաղկացած է երեք ալիքավոր կամուրջներից, իսկ հատակը պատրաստված է ապակուց։