Ժաննա Բուտուլյանը՝ նոր փորձի, ժանրային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ժաննա Բուտուլյանը՝ նոր փորձի, ժանրային փոփոխության և Ռաֆայել Երանոսյանի հետ սիրավեպի լուրերի մասին. Tert.am Life



Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանի համար «Դեպի ճամբար» սիթքոմում նկարահանվելը կարևոր փոփոխություն էր։ Մինչև այդ, հիմնականում, հեռուստասերիալներում խաղացած դերասանուհին այս ժանրում առաջին անգամ էր ներկայանում։

Հետաքրքիր զուգադիպությամբ «Դեպի ճամբարում» նկարահանվելու առաջարկը ստացավ հենց այն օրը, երբ հարցազրույց տվեց Tert.am Life-ին ու ասաց, որ հասունացել է ժանրային փոփոխություն անելու պահը։

Թեև սիթքոմի նկարահանումները ամռանն են կայացել, այն եթերում հայտնվեց այս եթերաշրջանում։ 



Ուզում եմ ասել՝ սիրում եմ, և դա ինձ լավ էմոցիաներ է տալիս

«Առհասարակ, սիրում եմ փոփոխություններ։ Երբ ինչ-որ բան շատ երկար է տևում, սկսում եմ դրանից էներգիա չստանալ, միայն իմ էներգիան սպառել։ Փոփոխության կարիք կար, որպեսզի ես թարմանայի, և դա կատարվեց․ այս առաջարկը ստացա հենց այն ժամանակ, երբ շատ էի ուզում փոփոխություն։ Կարծում եմ՝ ինքս պատրաստ էի դրան։ Կյանքում ամեն բան է այդպես։ Մենք կարող ենք շատ ուզել մի բան, բայց պատրաստ չլինենք դրան։ Ես միշտ ասում եմ, որ Աստծո պլանը կատարյալ է։ Դու ստանում ես այն, ինչ ցանկանում ես ճիշտ ժամանակին,– ասաց Ժաննան ու հավելեց,– Սա ինձ համար նոր փորձ էր։ Հասկացա՝ ինչ է նշանակում նկարահանվել կատակերգությունում։ Մարդիկ չէին պատկերացնում ինձ այսպիսի կերպարում։ Իմ աշխատանքային գնահատական տալ չեմ ուզում, միայն կասեմ, որ լավ է, որ մարդիկ ընդունեցին Ալյոնային․հուսախաբ չարեցի ոչ իմ թիմին, ոչ էլ հեռուստադիտողներին»։



Ժաննայի խոսքով՝ իր առաջարկների բնույթը դեռ չի փոխվել․ ավելի շատ սերիալներում խաղալու առաջարկներ է ստանում։ Թե հետագայում ինչ նախագծում կներկայանա, ինքն էլ չգիտի

Այս ընթացքում հասցրեցին խոսակցություններ շրջանառվել, թե Ժաննան ու դերասան Ռաֆայել Երանոսյանը սիրավեպ ունեն։

«Կարծում եմ՝ ընթերցողներն արդեն սովոր են, որ ես իմ խաղընկերներին հանգիստ չեմ թողնում։ Նույնիսկ պայմանագրում այդ կետը կա, պիտի, անպայման, ինձ հետ սիրավեպ ունենան»,– ծիծաղելով ասաց Ժաննան։

Ոճային փոփոխության կարիք կար

Նոր կերպարը կերտելու համար Ժաննան ոճային փոփոխություն արեց՝ դառնալով շիկահեր։ Ասում է՝ սիրում է նոր դերը արտաքին նոր կերպարով ստանձնել։



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում